Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Տրեստընեան Թնճուկ Մը

February 19, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՍՈՆԱ ՅԱԿՈԲԵԱՆ

Փետրուար 7-ին, Տրեստընի օփերային պարահանդէսին, որ աշխարհի ամենայայտնի իրադարձութիւններից մէկն է, ոչ այնքան հաճելի պատմութիւնից յետոյ, հնչեց նաեւ մեր հայրենակցուհի  սոփրանօ Ռուզան Մանթաշեանի ձայնը: Դատելով հանդիսատեսի ծափահարութիւններից, մշակութային ու օփերային գործիչների մեկնաբանութիւններից` այդ օրը Ռուզան Մանթաշեանը Չայքովսքիի «Եւկենի Օնեկին» օփերայից  Թաթիանայի արիան պարզապէս գերազանց է կատարել: Չնայած իր ձայնային կարողութիւններին` Ռուզան Մանթաշեանի համար Տրեստընի օփերային թատրոնի ճանապարհն այնքան էլ հարթ չէր: Քարերը երգչուհու ճանապարհին էր նետել  իր ազրպէյճանցի գործընկեր Եուսեֆ Էյվազովը` հրաժարուելով հայազգի օրիորդի հետ նոյն բեմում ելոյթ ունենալ: Ազրպէյճանցի ազգայնամոլ  երգչի ազգային խտրականութեան այս դրսեւորումը դատապարտելու փոխարէն` Semper Opernball-ի կազմակերպիչ մարմինը նշել էր, որ հաւանաբար հայ երգչուհուն ներկայացնող Agence Massis Opéra ֆրանսական համերգային գործակալութեան հետ թիւրըմբռնում է եղել, ու իրենք պաշտօնապէս երբեւէ հայազգի սոփրանոյին չեն հրաւիրել մասնակցել փառատօնին: Մեծ աղմուկից, բազմաթիւ ապացոյցներից յետոյ, հաւանաբար ազրպէյճանական ճնշումներին չդիմադրած պարահանդէսի ղեկավարութիւնը վերահրաւիրեց Ռուզան Մանթաշեանին` մասնակցել փառատօնին:  Թէ ինչպէ՛ս է ստացել վերստին հրաւէրը, Ռուզան Մանթաշեանը «Հայրենիք» շաբաթաթերթի համար տուած յատուկ հարցազրոյցում այսպէս է պարզաբանել. «Առաջարկը կրկին ստացայ դոկտ, Հանս-Եոհաքիմ Ֆրէյի կողմից: Միջնորդել էր Աշոտ Գրիգորեանը: Համաձայնեցի նորից ընդունել այն իմ գործակալի` Ռընէ Մասիսի հետ քննարկելուց յետոյ»:

Անունները, որոնք նշում է Ռուզան Մանթաշեանը, առաջին հայեացքից ոչինչ կարծես թէ չեն ասում, բայց համացանցում մեր կարճ ուսումնասիրութիւնների արդիւնքում պարզեցինք: Հանս-Եոհաքիմ Ֆրէյը Semper Opera Ball-ի գեղարուեստական ղեկավարն է: Նա մշակութային աշխարհում յայտնի գործիչ է եւ անգամ ժամանակին Տրեստընի օփերային թատրոնն է ղեկավարել: Ըստ պաշտօնական հաղորդագրութիւնների, երբ վերջինիս է զանգահարել Եւրոպայի հայկական միութիւնների համաժողովի ղեկավար Աշոտ Գրիգորեանը` պարզաբանում պահանջելով, գերմանացի մտաւորականը որեւէ կերպ չի կարողացել արդարացնել կամ հերքել ազրպէյճանցի երգչի ազգայնամոլ  այս դրսեւորումն ու իրենց կապը: Աւելի՛ն. իրենց գլխին կուտակուած սեւ ամպերը զգալով, պարահանդէսի ղեկավարութիւնը կրկին Ռուզան Մանթաշեանին հրաւէր է ուղարկում` առիթ չտալով ազրպէյճանցի երգչի հակահայ ցանկութիւններին:

Ռուզան Մանթաշեանն ասում է. «Շատ կարեւոր է հասկանալ, թէ ինչպէ՛ս են օփերայի աշխարհում  կարգաւորւում յարաբերութիւնները երգիչների, թատրոնների եւ գործակալների միջեւ: Երգիչն ուղիղ կապի մէջ երբեք չի մտնում թատրոնի կամ հրաւիրող կազմակերպութեան  ղեկավարութեան հետ: Համերգները, բոլոր պայմանները, երգչի օրացոյցը, ելոյթների յաջորդականութիւնը, առաջարկներ ստանալը կազմակերպում է գործակալը»:

Ռուզան Մանթաշեանին ներկայացնում է ֆրանսական Agence Massis Opéra գործակալութիւնը, որ Semper Opera Ball-ի կողմից  Ռուզան  Մանթաշեանի հրաւէրը դեռ նախորդ տարի սեպտեմբերին էր ստացել: Գործակալութեան յայտարարութեան մէջ նշուած էր, որ իրենք  պայմանաւորուել էին հրաւիրող կողմի հետ, բայց անհասկանալի ձեւով  այս տարուայ յունուարին հրաւէրը չեղարկւում է: Այս պատմութեան մէջ Ռուզան  Մանթաշեանից բացի` ազրպէյճանական ատելութեան զոհ է դարձել նաեւ այս գործակալութիւնը: Քանի որ սկզբում մեղքը փորձում էին գործակալի վրայ ձգել, բայց, ինչպէս ասում են, ճշմարտութիւնը ջրի երես դուրս գալու յատկութիւն ունի:

Հարցազրոյցում  Ռուզան Մանթաշեանը այս տհաճ պատմութեան մասին երկար չխօսեց, նախընտրեց պատմել իր մասին. «Սովորել եմ  Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցում` ձայնային բաժնում փրոֆ. Վալերի Յարութիւնովի դասարանում: Յետոյ արդէն ուսումս շարունակեցի Իտալիայում, Ֆրանքֆորթում: Երկու տարի  վերապատրաստուել եմ նաեւ Փարիզի Ազգային թատրոնում», ասում է Մանթաշեանը, որ  համեստօրէն հարցազրոյցում չխօսեց  իր յաղթանակների մասին: Բայց նոյն այդ տարիներին նաեւ Պարսելոնայում անցկացուող եւ աշխարհահռչակ թենոր Ֆրանսիսքօ Վինասի յիշատակին նուիրուած փառատօնին յատուկ մրցանակ է ստացել: 17 տարեկանում  Հայաստանի պետական ֆիլհարմոնիք նուագախմբի հետ թատերախաղերով ելոյթ է ունեցել Իտալիոյ մի քանի քաղաքներում: Ռուզան Մանթաշեանին աշխարհի ամենայայտնի օփերային բեմերն են սիրով ընդունել  նաեւ Գերմանիայում, Ֆրանսայում: Նա կատարել է  բարդ գործեր` «Ֆիկարոյի հարսանիքը», «Քարմեն»,  «Լա պոհեմ» եւ մի շարք այլ յայտնի օփերաներում:

Մանթաշեանն ասում է, որ իր տրեստընեան ելոյթը լաւ անցել, դատելով հանդիսատեսի արձագանգներից: Ազրպէյճանցի գործընկերոջ անունը զրոյցի ընթացքում յիշատակեց ընդամէնը մէկ անգամ` առանց ատելութեան: Ասաց` մէկ անգամ  հանդիպել է պարահանդէսի ընթացքում` միջանցքում, բայց  որեւէ բառ  չեն փոխանակել:  Թէեւ այս պատմութիւնը մեր հայրենակցուհու համար դրական աւարտուեց, բայց հետեւութիւններ պէտք է անի առաջին հերթին հայաստանեան հասարակութեան այն  փոքր հատուածը, որը երբեմն նաեւ իշխանութիւնների շուրթերով սիրոյ ու հանդուրժողականութեան առաջարկներ է անում ազրպէյճանական հասարակութեանը: Սա նաեւ սթափեցնող ապտակ էր միջազգային հանրութեան համար, որ վաղուց արդէն պէտք էր ընդունէր այն իրողութիւնը, որ հայ-ազրպէյճանական ատելութեան ու թշնամանքի ծառը թէեւ շատ խորն է, բայց հայկական արմատներ չունի:

 

 

 

Նախորդը

Պատմական Մեծ Դէմքեր. Խրիմեան Հայրիկ Եւ Իր Ժամանակները

Յաջորդը

Հրէշ Զեքին. Հայ Դիւանագէտը Բացայայտել Է Հայոց Ցեղասպանութեան Կազմակերպիչներից Ամենադաժանի Առեղծուածը

RelatedPosts

Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.