Հայկական Ֆութպոլ. Հայաստանի Աղջկանց Հաւաքականը Մարզական Հաւաքի Մը Սկսաւ

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը կը հաղորդէ, որ Հայաստանի աղջկանց հաւաքականը երէկ` ուրբաթ, 7 փետրուարին, ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ սկսաւ մարզական հաւաքի մը:

Անիկա կ՛աւարտի վաղը` կիրակի, 9 փետրուարին:

Հաւաքականի գլխաւոր մարզիչ Մանուկ Սարգսեան այդ հաւաքին հրաւիրեց 25 ֆութպոլիստներ:

Այդ 25 ֆութպոլիստներէն 16-ը մաս կը կազմեն Ալաշկերտին:

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )