Հայկական Ֆութպոլ. Արսէն Բեգլարեան Տեղափոխուեցաւ Ուրարտու

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի բերդապահ Արսէն Բեգլարեան ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը պիտի շարունակէ Ուրարտուի հետ, յայտնեց երեւանեան ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:

26 տարեկան բերդապահին առաջին ակումբը Հայաստանի մէջ եղաւ Գանձասարը (2012-ին): Ան մաս կազմած է աւելի քան վեց ակումբներու: Վերջինը եղաւ` Տնիափրօ Մոկիլեւը (Պիելոռուսիա, Ա. դասակարգ), որուն հետ ան ընթացիկ տարեշրջանին մասնակցեցաւ 11 մրցումի:

2013-ին Հայաստանի ազգային հաւաքական հրաւիրուած Բեգլարեան իր առաջին միջազգային մրցումը կատարեց 2016-ին (Դանիոյ դէմ):

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )