Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ջաւախքը Սահուն Կերպով Նախիջեւանի Է Վերածւում

February 5, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԵՂՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆ

Վրաստանի Սամցխէ-Ջաւախք շրջանը գտնւում է շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում: Այստեղ բախւում են Ազրպէյճանի, Թուրքիայի, Վրաստանի ու Հայաստանի շահերը: Այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրութիւններ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնութիւնը, ինչը արտայայտւում է տարբեր ձեւերով: Սակայն այստեղ գլխաւոր խաղացողները վերոնշեալ չորս պետութիւններն են, որոնց նպատակները տարբեր են: Թուրքիան ու Ազրպէյճանը այլ շահեր ու ծրագիրներ ունեն Ջաւախքի նկատմամբ, Հայաստանն ու Վրաստանը` այլ: Չնայած, որ Հայաստանի ու Վրաստանի շահերը ընդհանուր առումով համընկնում են, սակայն ի տարբերութիւն Թուրքիայի ու Ազրպէյճանի` նրանք չեն գործում միասնական ձեւով եւ դրանով յաճախ ջուր լցնում թուրք-ազրպէյճանական օրակարգի ջրաղացին:

Թուրքիան ոչ մի կերպ չի համակերպւում այն մտքի հետ, որ 1830-ական թուականներին ստիպուած էր զիջել Ախալցխայի փաշալիքը Ռուսական կայսրութեանը: Այն մինչեւ հիմա յաւակնութիւններ ունի Աճարիայի ու Ջաւախքի նկատմամբ, բայց ի տարբերութիւն 1918 թուականի, երբ Թուրքիան բացայայտ ձեւով յարձակուել էր Սամցխէ-Ջաւախքի վրայ, հիմա Թուրքիան փորձում է այս շրջաններին տիրանալ ֆինանսական ներդրումների ու մարդկային ներհոսքի միջոցով: Սակայն չի բացառւում, որ օրերից մի օր անհաւասարակշիռ Ռեճեփ Թայիփ Էրտողանը աշխարհաքաղաքական դէպքերի բերումով որոշի զօրք մտցնել Աճարիա ու Ջաւախք: Դէպքերի նման զարգացումը այս պարագայում հետաքրքրական է թւում եւ այն այս պայմաններում քիչ հաւանական է, սակայն ոչ մէկը գիտի` ի՛նչ իրավիճակ է լինելու վաղը մեր տարածաշրջանում: Ու եթէ մենք հաշուի առնենք Թուրքիայի ռազմական յարձակողապաշտութիւնը Իրաքում ու Սիրիայում, ինչպէս նաեւ` հիւսիսային Կիպրոսի բռնազաւթումը ու լարուած պահուածքը Հայաստանի նկատմամբ, ապա ամէն ինչ իր տեղն է ընկնում` բացայայտելով Թուրքիայի իրական պատկերը: Նոյնիսկ Ռեճեփ Թայիփ Էրտողանը երբեք չի թաքցրել, որ յաւակնութիւններ ունի Պաթումի նկատմամբ:

Եւ ահա այս պայմաններում արդէն ուղիղ 30 տարի է, ինչ Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջանը արագ կշռոյթով հայաթափւում է` խնդիրներ ստեղծելով Վրաստանի ու Հայաստանի անվտանգութեան համար: Հետաքրքրականը այն է, որ ո՛չ Հայաստանը եւ առաւել եւս ոչ Վրաստանը չեն գիտակցում այս վտանգի հետեւանքները: Վրաստանը նոյնիսկ կարծում է, որ ինքնուրոյն կարողանալու է լուծել այս ժողովրդագրական խնդիրը, որը ստեղծուել է հայերի հեռացման պատճառով: Սակայն վերջին տարիների փորձը ցոյց է տալիս, որ հայաթափուած Ախալցխա քաղաքում հայերի տեղը զբաղեցրել են նոյն շրջանի գիւղերից քաղաք իջած վրացիները, ինչի պատճառով իրենց վրացական գիւղերն են դատարկուել: Դրանից բացի, նրանց մի մասը հեռացել է Թիֆլիս` ցանկանալով ապրել մայրաքաղաքում: Վերջին տասնամեակներին, եթէ ինչ-որ ներգաղթ էլ եղել է, դա կատարուել է այսպէս կոչուած թուրք-մեսխեթցիների հաշուին: Այսպիսով պէտք է փաստենք, որ շրջանը կամաց-կամաց հայաթափւում է` վտանգելով իր քրիստոնէական դիմագիծը: Նոյն իրավիճակն է նաեւ Ախալքալաքում եւ Նինոծմինտայում: Ուղղակի այնտեղ գիւղերի շատ լինելու պատճառով խնդիրը այդքան աչքի չի ընկնում, ինչպէս Ախալցխայում:

Ազրպէյճանը իր հերթին ամէն ջանք գործադրում է, որ Վրաստանի Քուեմօ Քարթլի շրջանում, որը սահմանակցում է Սամցխէ-Ջաւախքին, գնալով աւելանայ ազրպէյճանական բնակչութիւնը ու դրա հետ մէկտեղ` իր ազդեցութիւնը: Նրանց ծրագիրը շատ պարզ է: Այստեղով իրականացւում են նրանց տնտեսական եւ փոխադրական խոշորագոյն նախագծերը, որոնք են` Պաքու-Թիֆլիս-Ճէյհան եւ Պաքու-Թիֆլիս-Կարս: Թուրքիայի ու Ազրպէյճանի միջեւ փոխադրական ու ուժանիւթային կապը արդէն փաստացի կայ եւ մնում է այն ամրագրել թուրքական ազգաբնակչութեան ներկայութեամբ: Իսկ հայաթափուած եւ թուրք-մեսխեթցիներով բնակեցուած Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջանի վերջին հանգրուանը Թուրքիան ու Ազրպէյճանն է լինելու: Նման չարաբաստիկ բեմագրութեան իրականացման դէպքում Վրաստանը կարող է կորցնել այս գեղեցիկ շրջանը, իսկ Հայաստանը յայտնուել Թուրքիայի ու Ազրպէյճանի լիակատար շրջափակման մէջ: Այս իրավիճակում Նախիջեւանի հայաթափման ցաւալի ու վտանգաւոր հետեւանքները շատ աւելի մեղմ են թուալու, քան` Ջաւախքի հնարաւոր հայաթափման հետեւանքները:

2018 թուականին Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ Նոր Հայաստանի իշխանութիւնները պէտք է լաւ վերլուծեն այս տարածաշրջանում կատարուող իրադարձութիւնները եւ փորձեն անկեղծ զրոյց սկսել Վրաստանի իշխանութիւնների հետ` կանխելու համար թուրք-ազրպէյճանական նենգ ծրագիրը Սամցխէ-Ջաւախքի ու Աճարիայի վերաբերեալ: Դա հարկաւոր է անել ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Վրաստանի անկախութեան ու ինքնիշխանութեան ապահովման համար:

Սամցխէ-Ջաւախքի Մետիա
Վերլուծական կեդրոն

 

Նախորդը

Հայ-Թաթարական Ընդհարումներու Մարտական Եւ Գաղափարա-Քաղաքական Խորհուրդը

Յաջորդը

Զարեհ Սինանեան Կը Դրուատէ Վրաստանի Հայ Համայնքին Կապուածութիւնը Հայրենիքին, Մշակոյթին Եւ Պատմութեան

RelatedPosts

Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ. Լիբանանի Ապագան` Ընտրական Հաշուարկներու, Տարածաշրջանային Հակամարտութեան Եւ Դիւանագիտական Բանակցութիւններու Խաչմերուկին Վրայ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.