Այս շաբաթավերջին տեղի ունենալիք Անգլիոյ ֆութպոլի բաժակի մրցաշարքի ծիրին մէջ կը կատարուին Դ. հանգրուանի մրցումները:
Չելսի իր մրցումը կը կատարէ այսօր, երբ հիւրը կ՛ըլլայ Հալ Սիթիի, ժամը 19:30-ին (բոլոր ժամերն ալ` Պէյրութի ժամանակացոյցով):
Մանչեսթըր Սիթի վաղը կը հիւրընկալէ Ֆուլհեմը (ժամը 15:00-ին), Մանչեսթըր Եունայթըտ հիւրը պիտի ըլլայ Թրանմիր Ռովըրզի (ժամը 17:00-ին), իսկ Լիվըրփուլ` Շըրուպըրի Թաունի (ժամը 19:00-ին):
Երկուշաբթի օր տեղի կ՛ունենայ վերջին մրցումը, երբ Արսենալ կ՛այցելէ Պուրնըմաութի (ժամը 22:00-ին):