Քոնկ Ֆու – Ուու Շու. Այնճար Ամիթի Գրաւեց Երկրորդ Դիրքը

 

Կազմակերպութեամբ Լիբանանի Քոնկ ֆու – ուու շուի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին Շեպիպէ ակումբին մէջ (Ֆըրն Շըպպեք) տեղի ունեցաւ թաու լուի Լիբանանի բաժակի մրցաշարքը` մասնակցութեամբ 68 երկսեռ մարզիկներու, որոնք կը ներկայացնէին հետեւեալ 8 ակումբները. Անթունիէ Պաապտա, Պել Հորիզոն, Սքուեր Ֆիթ Քլապ, Այնճար Ամիթի, Սանթրալ Ճիւնի, ԱՊՊԱ, Ալաա եւ Թայկըրզ:

Ապահովելով 121 կէտ` Այնճար Ամիթիի մարզիկները գրաւեցին երկրորդ դիրքը` տիրանալով 23 մետալի (9 ոսկի, 8 արծաթ, 6 պրոնզ):

Այնճար Ամիթին ներկայացուցին Անի Գազանճեան, Արինա Աբրահամեան, Ալեքս Գապաքեան, Ուաժիհ Հարաթի, Քրիսթել Գազանճեան, Մաթիլտա Գուհուլեան, Սերօ Գալեմքէրեան, Պետօ Խոշեան եւ Սելին Տուտաքեան:

143 կէտ ապահովելով` Անթունիէ Պաապտա հանդիսացաւ առաջին (13 ոսկի, 7 արծաթ, 8 պրոնզ), մինչ երրորդ դիրքը 105 կէտով գրաւեց Սքուեր Ֆիթ (8 ոսկի, 8 արծաթ, 3 պրոնզ):

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )