Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ռոստոմ (Ստեփան Զօրեան, 1867-1919). Դաշնակցութեան Միտքը, Կամքն Ու Խիղճը

Յունուար 20, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Եթէ դժւար է պատկերացնել հայ ժողովրդի ազգային-ազատագրական, յեղափոխական պայքարն առանց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, ապա Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն անհնար է պատկերացնել առանց Ստեփան Զօրեանի, նոյն ինքը՝ Ռոստոմի:

1867 թւականին յունւարի 18-ին Գողթան գաւառի Ցղնա գիւղում ծնւած Ռոստոմը հէնց դպրոցական տարիքից ներգրաււում է ժամանակի ազգային-հասարակական կեանքում, հետագայում՝ ուսանողական տարիներին, դառնալով համառուսական յեղափոխական շարժման ամենաակտիւ մասնակիցներից մէկը, յայտնւելով ցարական ոստիկանութեան ուշադրութեան կենտրոնում:

Նա մի քանի անգամ ձերբակալւում է ուսանողական ցոյցեր կազմակերպելու, հրահրելու եւ դրանց մասնակցելու մեղադրանքով: Սակայն դրանք երիտասարդ Ստեփանի ընկրկման պատճառը չեն դառնում: Նա արդէն ընտրել էր յեղափոխական իր ուղին եւ մտադիր չէր հրաժարւել դրանից:

1889 թւականին Մոսկւայում ուսանողական ցոյցեր կազմակերպելու մեղադրանքով, Ռոստոմը ձերբակալւում եւ աքսորւում է հայրենի Գողթն գաւառ:

Այս աքսորը ճակատագրական է դառնում նրա համար: Ռոստոմը չի կարողանում մասնակցել 1890 թւականի ամռանը Թիֆլիսում ընթացող ՀՅԴ հիմնադիր ժողովներին:

Այդուհանդերձ նրա անունը արժանիորեն ներառւած է Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան կազ, պայմանաւորւած այն հսկայական աւանդով, որ Ռոստոմն ունեցել է ՀՅԴ կազմաւորման, նրա գաղափարախօսութեան ձեւաւորման, եւ կուսակցութեան գործունէութեան աշխարհագրութեան ընդլայնման, տարածման, ինչպէս նաեւ ամրապնդման գործում:

Այս կապակցութեամբ բաւական է նշենք մի քանի փաստ.

Ա- Իր անւան համար Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մեծապէս պարտական է Ռոստոմին: Հիմնադիր ժողովում ռուսական «ՌՈՒՍ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ» յեղափոխական կազմակերպութեան օրինակով, նորաստեղծ կուսակցութիւնը կոչւում է ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ: 1892 թւականին, ելնելով առկայ քաղաքական իրականութիւնից, Ռոստոմի առաջարկով սրբագրում է այն, դառնալով ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ:

Բ- Ռոստոն է ՀՅԴ զինանշանի ստեղծողը, որը մինչ օրս պահպանւել է նոյնութեամբ:
Այս երկու փաստերը թերեւս երկրորդական են այն ահռելի ներդրման համեմատութեամբ, որ Ռոստոմն ունեցել է Դաշնակցութեան գաղափարախօսութեան եւ աշխարհայեացքի ձեւաւորման գործում:

1892 թւականին, ՀՅԴ առաջին Ընդհանուր ժողովի նախօրէին, Ռոստոմն է կազմում կուսակցութեան առջին ծրագիրը, նոյն ինքը՝ «Ընդհանուր տեսութիւնը», որը ժողովից առաջ արժանանալով նաեւ Քրիտսափոր Միքայէլեանի եւ Սիմոն Զաւարեանի հաւանութեանը, ընդունւում է ժողովի կողմից եւ դառնում է ՀՅԴ հետագայ բոլոր ծրագրերի առանցքն ու հիմնաքարը:

Հ. Յ. Դաշնակցութիւնն իր գաղափարախօսութեան, ընկերվարական դավանանքի համար մեծապէս պարտական է հէնց Ռոստոմին: Արեւմտեան Հայաստանի ազատագրման, արեւմտահայոց դատի պաշտպանության կողքին, հիմնականում Ռոստոմի ջանքերով է, որ ընկերվարութիւնն ամրագրւում է ՀՅԴ ծրագրում եւ դրա միջոցով հայութեան սոցիալական ամբողջական ազատագրման գաղափարը դառնում է ծրագրի հիմնական նպատակներից մէկը:

Սրանից բացի, Դաշնակցութիւնն իր երկաթէ կարգապահութեան համար նոյնպէս մեծապէս պարտական է Ռոստոմին:

Նրա համար կուսակցական յանձնարարութեան կատարումը սրբոց սրբութիւնն էր: Դրա համար նա պահպանում էր երկաթեայ կարգապահութիւն եւ խստապանջօրէն նոյնն էր պահանջում նաեւ ուրիշներից: Ինչպէս ինքն է ասել՝ նրա համար չկային կարեւոր ու անկարեւոր, մեծ ու փոքր, առաջնային կամ երկրորդական գործեր, կային միայն գործեր, որոնք պէտք է կատարւէին: Իզուր չէ, որ նրան համարում են ՀՅԴ կամքը:

Կարծում ենք, թէ վերը նշւած փաստերից մէկն ընդամենը կը բաւարարէր որեւէ անձի անունը պատմութեան մէջ յաւերժացնելու համար: Ռոստոմն այս բոլորն ունէր մէկտեղ, միաժամանակ:

Իհարկէ այս բոլորը Ռոստոմի բեղմնաւոր գործունէութեան փոքրիկ հատւածն է միայն, խիստ նեղ՝ ներկուսակցականը:

Յեղափոխական գործի արդիւնաւորման համար, նա կարեւորել է լուսաւոր եւ կիրթ երիտասարդութեան գործօնը: Այս իսկ պատճառով, ուր էլ որ եղել է նա, Թաւրիզ, Կարին կամ Ֆիլիպէ (Բուլղարիա) զբաղւել է ուսուցչութեամբ՝ մատաղ սերնդին կրթելու սուրբ գործով:

1903-1905 թթ.-ին նա նախ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմեան Հայրիկի հետ նախաձեռնեց ցարական կառավարութեան դէմ պայքարը՝ Հայ Առաքելական Եկեղեցու ունեցւածքի բռնագրաւման եւ հայկական դպրոցները փակելու դէմ, իսկ յետոյ, հայ-թաթարական կռիւների ժամանակ, ստանձնեց հայոց ինքնապաշտպանութեան ընդհանուր ղեկավարումը:

Ռոստոմը հաւատացած էր, որ հայ ժողովրդի ամբողջական ազատագրումը հնարաւոր է միայն, երբ շրջապատի միւս ժողովրդները եւս կապրեն ազատ եւ արդար պայմաններում: Հէնց այդ պատճառով էլ նա ապահովեց ՀՅԴ ակտիւ գործակցութիւնը բալկան յեղափոխականների հետ, իսկ աւելի ուշ, նաեւ կուսակցութեան մասնակցութիւնը՝ Իրանի սահմանադրական յեղափոխութեանը:

1914 թւականին, Առաջին աշխարհամարտի բռնկումից յետոյ, Ռոստոմը դարձաւ հայոց կամաւորական գնդերի ձեւաւորման եւ ղեկավարման առանցքն ու ոգին:

1918 թւականին, կազմակերպելու հէտ նա զէնքը ձեռքին կռւում էր Բաքւի պաշտպանների կողքին եւ միայն քաղաքի անկումից յետոյ էր, որ հեռացաւ Բաքւից եւ տեղափոխւեց Թիֆլիս:

Հայաստանի Հանրապետութեան հռչակումից յետոյ, Ռոստոմը Թիֆլիսից հետեւում էր նորանկախ Հայաստանում կառավարութեան ձեւաւորման գործին, հետեւում էր Ռուսաստանի զարգացումներին եւ, միեւնոյն ժամանակ, օգտագործելով իր կապերը Վրաստանում իշխանութեան եկած վրաց մենշեւիկների հետ, ինչպէս նաեւ նրանց մօտ իր բացառիկ հեղինակութիւնը, ամէն ինչ անում էր կարգաւորելու եւ ամրապնդելու հայ-վրացական յարաբերութիւնները, որոնք կենսական նշանակութիւն ունէին նորանկախ Հայաստանի համար:

Ռոստոմի կեանքի հաւատամքն էր. «Յեղափոխութիւնը նախ գործ է, յետոյ՝ գաղափար, սա է ճշմարտութիւնը: Աւելի ճիշտ՝ յեղափոխութիւնը գործ է գաղափարի համար»:

Իր ողջ գիտակցական կեանքը Ռոստոմն ապրեց հաւատարիմ այս հաւատամքին:

Նա ապրեց ու գործեց հէնց այդպէս. անտեսելով սեփական առողջութիւնն ու կենցաղը: Ռոստոմը հիւանդ էր թոքախտով, ինչն էլ երկար տարիներ հիւծում էր նրա առողջութիւն: 1919 թւականի յունւարին նա վարակւեց Թիֆլիսում եւ Երեւանում մոլեգնող բծաւոր տի‎ֆով: Նրա յոգնած մարմինն ու հիւծւած առողջութիւնն այլեւս ի վիճակի չէին դիմանալու ծանր հիւանդութեանը: Ռոստոմը մահացաւ 1919 թւականի յունւարի 18-ի՝ լոյս 19-ի գիշերն իր ծննդեան 52-ամեակին: Նրա մահը մեծ կորուստ էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, նորանկախ Հայաստանի եւ ողջ հայութեան համար:

Ռոստոմի ամենաամբողջական եւ կատարեալ բնութագիրը երեւի թէ տւել է Սիմոն Վրացեանը. «Եթէ Քրիստափորը եղաւ Հ. Յ. Դաշնակցութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտքն էր, ե՛ւ կամքն ու խիղճը՝ Դաշնակցութիւնն ինքը, իր բովանդակ էութեամբ»:‎‎‎

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=vTYIRsKnyNw&feature=emb_logo

Նախորդը

Դաշնակցութեան Խօսքը Նորազատականութեան Այսօրուան Ժխորին Մէջ

Յաջորդը

Հոնկ Քոնկի Մէջ Ժողովրդավարութիւն Պահանջող Եւ Համայնավարութիւնը Դատապարտող Ցոյցեր

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Արամ Ա. Կաթողիկոսի Պատգամին Հետքերով

Օգոստոս 20, 2025
Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Հարեւանիս Շան Հաջոցը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Սիրտս Արդեօք Յանցաւո՞ր Է

Օգոստոս 20, 2025
Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?