Մարքոս Փիցելլի Աւարտեց Ֆութպոլիստի Իր Արհեստավարժ Ասպարէզը

Հայաստանի ֆութպոլի ախոյեան Արարատ – Արմենիա տեղափոխուած Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի նախկին միջնապահ Մարքոս Փիցելլի որոշեց աւարտել ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը, յայտնեց Արարատ – Արմենիայի մամլոյ քարտուղարութիւնը:

Հայաստանի մէջ բժշկական քննութիւններ կատարելու ընթացքին ի յայտ եկաւ, որ ան վիրաբուժութեան կարիք ունի: Այս իրականութեան ի տես, Փիցելլի որոշեց աւարտել ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը:

35 տարեկան Փիցելլի Հայաստանի հետ 68 միջազգային մրցումի ընթացքին նշանակած է 11 կոլ:

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )