Իտալիոյ ֆութպոլի բաժակակիր Լացիօ Ռոմա տիրացաւ Իտալիոյ գերբաժակի մրցաշարքի տիտղոսին` 3-1 արդիւնքով յաղթելէ ետք երկրին գործող ախոյեան Եուվենթուսին:
Այս մրցումը տեղի ունեցաւ Ռիատի մէջ (Սէուտական Արաբիա):
Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Լուիս Ալպերթօ (16-րդ), Սենատ Լուլիչ (73-րդ) եւ Տանիլօ Քաթալտի (90-րդ):
Եուվենթուսի միակ կոլը նշանակեց Փաուլօ Տիպալա (45-րդ), մինչ անոր խմբակից Ռոտրիկօ Պենթանքուր մրցումին վերջին վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:
Այսպիսով, Լացիօ Ռոմա հինգերորդ անգամ ըլլալով հանդիսացաւ Իտալիոյ գերբաժակակիր: