Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի աղջկանց ֆութպոլի զարգացման ծրագիրը արժանացաւ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի հաւանութեան, այս մասին հաղորդեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:
Այս գծով յայտնեց Հայաստանի մէջ գտնուող «Եու. Է. Էֆ. Ա.»-ի մէկ պատուիրակութիւնը, որ հանդիպում մը ունեցաւ Հայաստանի ֆութպոլի ներկայացուցիչներուն հետ:
Կողմերը իրարու հետ քննարկեցին Հայաստանի մէջ աղջկանց ֆութպոլի զարգացման մանրամասնութիւններ: