Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նոր Գիրք` «Ամերիկայի Միացեալ Նահանգները Եւ Հայոց Ցեղասպանութիւնը»

Օգոստոս 2, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Թարգմանեց եւ աշխատասիրեց`
ԻՍԱԿ ԻՒՆԱՆԵՍԵԱՆ

Կովկասի եւ Թուրքիայի հարցերը հետազօտող Իսակ Իւնանեսեանի աշխատասիրութեամբ Թեհրանում պարսկերէն լեզուով լոյս տեսած յօդուածների ժողովածուն պարզաբանում է Միացեալ Նահանգների որդեգրած քաղաքականութիւնները` Հայոց ցեղասպանութեան նկատմամբ:

1915 թուականի Հայոց ցեղասպանութեան սկսումով այդ իրադարձութիւնները նկարագրող առաջին հեռագրերն ու զեկուցագրերը Ամերիկայի արտաքին գործերի նախարարութեան եւ մամուլին յղուեցին Միացեալ Նահանգների դեսպանների ու Օսմանեան կայսրութեան սահմաններում գործող ամերիկացի հիւպատոսների ու կրօնական քարոզիչների միջոցով: Այդ փաստաթղթերն ու հեռագրերը, որոնք պահպանւում են Ամերիկայի Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան արխիւում, կազմում են փաստագրական կարեւորագոյն նիւթերի ժողովածու` Համաշխարհային Ա. պատերազմի, օսմանեան պետութեան եւ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ:

Մի հայեացք` այդ ժամանակահատուածի ամերիկեան լրատուամիջոցներին, յստակօրէն ցոյց է տալիս, որ հայ ժողովրդի բնաջնջման վերաբերող տողերը լրագրերի թիւ մէկ խորագրերն են կազմել: Այդ փաստաթղթերը ապացուցում են, որ Ամերիկայի կառավարութիւնն ու ժողովուրդը  ոչ միայն տեղեկացուել են այդ դաժանութիւնների մասին, այլեւ երկուսն էլ աշխուժ կերպով ջանք են գործադրել` կասեցնելու հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումը: Նրանով հանդերձ, որ մի շարք ամերիկեան կազմակերպութիւններ զլացել են 1915-1923 թուականների դէպքերը ցեղասպանութիւն ճանաչելու հարցում, բայց 20-րդ դարի աւարտական տարիներին այդ երկրի իրականացրած քաղաքական գործունէութիւնը հայութեան նկատմամբ արդիւնաւորուեցին` վերածուելով մի խոշոր քայլի` Ամերիկան միջազգային ասպարէզներ մուտք գործելու ուղղութեամբ:

Գտնուեցին անհատներ, որոնք պահանջում էին` ԱՄՆ-ն ուղղակիօրէն միջամտի Հայկական հարցին, նաեւ կային ուրիշներ, որոնք դէմ էին Ամերիկայի` պատերազմի մէջ ներքաշուելուն եւ Հայաստանին իր հովանու տակ առնելու հարցին:

Ամերիկայի Քոնեքթիքափ նահանգի Նիւ Հէյուըն քաղաքի Եէյլ (Yale) համալսարանի պատմագիտութեան ամպիոնի փրոֆէսէօր եւ Համաշխարհային Ա. պատերազմի պատմութեան մասնագէտ Ճի. Վինթըրը 2000 թուականին Հայ դատի յանձնախմբի կազմակերպած սեմինարին մասնակցելուց յետոյ լոյս ընծայեց «Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ Հայոց ցեղասպանութիւնը» խորագրով յօդուածների մի ժողովածու: Ներկայ հատորը ներառում է վերոնշեալ գրքից ընտրուած մի շարք յօդուածների թարգմանութիւնը եւ երկու յաւելուած յօդուածներ` Իսակ Իւնանեսեանի աշխատասիրութեամբ:

Գրքի նպատակը Ամերիկայի կամ այլ երկրների միջամտութիւնների քննարկումը չէ, որոնք տեղի են ունենում աշխարհի տագնապալի թէժ կէտերում` առանց արդարացում ունենալու: Միացեալ Նահանգների արտաքին քաղաքականութեան ողբերգութեամբ հարուստ անցեալ փորձերը` Վիեթնամում, Չիլիում, Իրաքում, Աֆղանստանում եւ աշխարհի բազմաթիւ այլ կէտերում, որտեղ ապստամբ կամ յեղափոխական ուժերը ըստ երեւոյթի վտանգ էին սպառնում Միացեալ Նահանգների շահերին կամ սաստկացնում էին Խորհրդային Միութեան հզօրութիւնը տուեալ տարածաշրջանում, կազմում էին ցանկացած տրամաբանութեան եզրակացութիւն:

Գիրքը սահմանափակուած է մի շարք իրադարձութիւնների քննարկմամբ, որոնք ծնունդ տուեցին Օսմանեան կայսրութեան միջոցով իրագործուած 20-րդ դարի առաջին ցեղասպանութեանը` ընդդէմ հայ ժողովրդի եւ 1915-1923 թուականների ժամանակահատուածում աւելի քան 1,5 միլիոն մարդու մահուան պատճառ դարձան: Գրքում միաժամանակ քննարկուել է Միացեալ Նահանգների վարած երկակի քաղաքականութիւնը` այդ ողբերգական դէպքերի նկատմամբ: Արտացոլուած է Հայոց ցեղասպանութեան տարբեր կողմերը, որոնք բարդ երկընտրանքների առիթներ առաջացրին միջազգային համակարգում, որ մինչ այսօր մնացել են առանց լուծման:

Գրքի հրատարակիչ` «Նաշր-է Մոարեֆ», ծաւալ` 275` էջ, գինը` 40,000 թուման:

 

 

Նախորդը

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն Կուսակցութեան Ծածկանուններու Բառարան»-ի Պատառիկներ

Յաջորդը

Դէպի Արցախ

RelatedPosts

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?