Խարքովի մէջ (Ուքրանիա) տեղի ունեցող կռփամարտի Բ. կարգի միջազգային մրցաշարքին, Հայաստանի ներկայացուցիչները տիրացան 3 ոսկի մետալի, յայտնեց Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը:
Աւարտականի իրենց կատարած ճակատումներէն յաղթական դուրս եկան Ռուտոլֆ Գարբոյեան (49 քկ), Արթուր Սահակեան (56 քկ) եւ Արմէն Մանուկեան (69 քկ):
Մանուկեան աւարտականին յաղթեց իր խմբակիցին` Արսէն Գրիգորեանին:
Իսկ պրոնզէ մետալներու տիրացան Սիսակ Բադոյեան (52 քկ), Արարատ Յարութիւնեան (64 քկ) եւ Մկրտիչ Մանուկեան (գերծանր կշիռք):



