Պրազիլի մէջ տեղի ունեցող «Քոփա Ամերիքա»-ի ֆութպոլի մրցաշարքի ծիրին մէջ, Բ. խմբակին մաս կազմող Արժանթին, որ արձանագրեց մրցաշարքի իր առաջին յաղթանակը, յաջողեցաւ պարագլուխի դիրքը գրաւող Քոլոմպիոյ հետ ապահովել քառորդ աւարտականի իր տոմսը:
Արժանթին յաղթեց Քաթարին (2-0), մինչ Քոլոմպիա` Փարակուէյին (1-0):
Եթէ պատահէր, որ Քոլոմպիա պարտութիւն կրէր, Արժանթին դուրս պիտի մնար մրցաշարքէն:
Արժանթինի կոլերը նշանակեցին Լաութարօ Մարթինեզ (4-րդ) եւ Սերճիօ Ակուերօ (82-րդ):
Ստորեւ` դասաւորման պատկերը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Քոլոմպիա | 3 | 9 |
2.- Արժանթին | 3 | 4 |
3.- Փարակուէյ | 3 | 2 |
4.- Քաթար | 3 | 1 |