Պրազիլի մէջ տեղի ունեցող «Քոփա-Ամերիքա»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին կատարուեցան շարք մը ճակատումներ:
Ա. խմբակին մէջ, Պրազիլ եւ Վենեզուելա իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ ապահովեցին քառորդ աւարտականի իրենց տոմսերը:
Պրազիլ 5-0 արդիւնքով յաղթեց Փերուին, իսկ Վենեզուելա` Պոլիվիոյ (3-1):
Պրազիլի կոլերը նշանակեցին Քասեմիրօ (12-րդ), Ռոպերթօ Ֆիրմինօ (19-րդ), Էվըրթոն (32-րդ), Տենի Ալվես (53-րդ) եւ Ուիլիան (90-րդ): Անոնց խմբակից Կապրիել Ժեսուս մրցումին կորսուած վայրկեաններուն փենալթի մը չկրցաւ կոլի վերածել:
Գ. խմբակին մաս կազմող Չիլի, որ յաղթեց Էքուատորին (2-1), իր կարգին ապահովեց քառորդ աւարտականի իր տոմսը:
Իսկ Բ. խմբակէն իր տոմսը ապահոված է Քոլոմպիա:
Ստորեւ` Ա. խմբակին վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Պրազիլ | 2 | 1 | 0 | 8 | 0 | 7 |
| 2.- Վենեզուելա | 1 | 2 | 0 | 3 | 1 | 5 |
| 3.- Փերու | 1 | 1 | 1 | 3 | 6 | 4 |
| 4.- Պոլիվիա | 0 | 0 | 3 | 2 | 9 | 0 |



