Իտալիոյ ախոյեան Եուվենթուս 140 միլիոն եւրօ առաջարկեց Մանչեսթըր Եունայթըտին` ձեռք ձգելու համար անոր ֆրանսացի միջնապահ Փոլ Փոկպան:
Նախապէս Փոլ Փոկպա մաս կազմած է Եուվենթուսին` 2012-2016 ժամանակամիջոցին:
26 տարեկան Փոկպա Եուվենթուսի հետ կատարած է 127 մրցում` նշանակելով 34 կոլ:
Իտալական մամուլին համաձայն, Եուվենթուսի թեքնիք տնօրէնին` Ֆապիօ Փարաթիչի եւ անգլիական ակումբին պատասխանատուներուն միջեւ հանդիպումը եղած է բաւական դրական:



