Մասնակցութեամբ Վեց Խումբերու. ՀՄԸՄ-ի Ֆութպոլի Միջմասնաճիւղային Մրցումները Տեղի Կ՛ունենան Մեծ Խանդավառութեամբ
Յունիս ամսուան սկիզբը, «Հայր Պօղոս Արիս» ֆութպոլի դաշտին վրայ (նախապէս` Զաւարեան դաշտ), սկսան ՀՄԸՄ-ի ֆութպոլի միջմասնաճիւղային մրցումները, որոնք տարիներէ ի վեր տեղի չէին ունենար:
Արդարեւ, հովանաւորութեամբ ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան եւ կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի ֆութպոլի ակադեմիայի նոր վարչութեան, վեց մասնաճիւղերու` Պուրճ Համուտի, Այնճարի, Անթիլիասի, Ռաուտայի, Ֆանարի եւ Պէյրութի ֆութպոլի խումբերը մասնակցեցան այս մրցաշարքին:
Ա. խմբակին մաս կը կազմեն Պուրճ Համուտ, Այնճար եւ Ռաուտա, իսկ Բ. խմբակին` Անթիլիաս, Ֆանար եւ Պէյրութ:
Առաջին մրցումին, Պէյրութ յաղթեց Անթիլիասին (5-1), որմէ ետք Պուրճ Համուտի կազմը 5-4 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Այնճարի դէմ:
Տեղի ունեցան այլ մրցումներ ալ: Ֆանար յաղթանակ մը արձանագրեց Անթիլիասի դէմ (8-0), մինչ Պուրճ Համուտ յաղթանակ արձանագրեց Ռաուտայի դէմ:
Շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումները (3-րդ հանգրուան) պիտի ընթանան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
Այնճար – Ռաուտա եւ Պէյրութ – Ֆանար:
Ինչ կը վերաբերի դասաւորման, անիկա կը պարզէ հետեւեալ վիճակը.
Ա. ԽՄԲԱԿ | ՄՐՑ. | ԿԷՏ |
1.- Պուրճ Համուտ | 2 | 6 (8-5) |
2.- Այնճար | 1 | 0 (4-5) |
3.- Ռաուտա | 1 | 0 (1-3) |
Բ. ԽՄԲԱԿ | ||
1.- Ֆանար | 1 | 3 (8-0) |
2.- Պէյրութ | 1 | 3 (5-1) |
3.- Անթիլիաս | 2 | 0 (1-13) |