Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան` «Փրեմիեր լիկ»-ի 38-րդ եւ վերջին հանգրուանին միայն յստակացաւ Անգլիոյ ախոյեանին անունը:
Մանչեսթըր Սիթի հանդիսացաւ 2018-2019 տարեշրջանի ախոյեան` պաշտպանելով տիտղոսը եւ իր պատմութեան մէջ 6-րդ անգամ ըլլալով բարձրացնելով բաժակը:
Եոսիփ Կուարտիոլայի գլխաւորած խումբը վերջին հանգրուանին 4-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Պրայթընի դաշտէն:
Այսպիսով, Սիթի տարեշրջանը աւարտեց 98 կէտով` կէտի մը առաւելութեամբ միայն գերազանցելով Լիվըրփուլը, որ 2-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Վուլվզին:
Սատիօ Մանէ նշանակեց Լիվըրփուլի երկու կոլերը (17-րդ եւ 81-րդ):
«Փրեմիեր-լիկ»-ը ունեցաւ երեք ռմբաձիգ, որոնք նշանակեցին 22-ական կոլ: Անոնք են` Փիեռ-Էմերիք Օպամեյանկ (Արսենալ), Սատիօ Մանէ եւ Մոհամետ Սալահ (Լիվըրփուլ):
Պըրնլիի դէմ տեղի ունեցած մրցումին (3-1), Արսենալի յառաջապահը` Օպամեյանկ, նշանակեց երկու կոլ (52-րդ եւ 63-րդ):
Իսկ վերջին երեք դիրքերը գրաւող խումբերը` Քարտիֆ, Ֆուլհեմ եւ Հատըրսֆիլտ, փոխադրուեցան Ա. դասակարգ:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Մանչեսթըր Սիթի | 98 (95-23) |
2.- Լիվըրփուլ | 97 (89-22) |
3.- Չելսի | 72 (63-39) |
4.- Թոթենհամ | 71 (67-39) |
5.- Արսենալ | 70 (73-51) |
6.- Մանչեսթըր Եունայթըտ | 66 (65-54) |
………………………………………………………. | |
18.- Քարտիֆ | 34 (34-69) |
19.- Ֆուլհեմ | 26 (34-81) |
20.- Հատըրսֆիլտ | 16 (22-76) |