«Էն. Պի. Էյ.»-ի պասքեթպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան 9 ճակատումներ:
Արեւմտեան շրջանին մէջ յստակացած են փլէյ-օֆի մրցումներուն իրենց տոմսերը ապահոված ութ խումբերուն անունները եւ անոնցմէ դուրս մնացած ութ կազմերը:
Արեւելեան շրջանին մէջ, թէեւ յստակացած են փլէյ-օֆի իրենց տոմսերը ապահոված հինգ կազմերը եւ անոնցմէ դուրս մնացած հինգ ուրիշներ, բայց փլէյ-օֆի վերջին երեք տոմսերուն համար պայքար կը մղուի հինգ խումբերու միջեւ: Անոնք են` Տիթրոյիթ Փիսթընզ, Պրուքլին Նեթց, Մայեմի Հիթ, Օրլանտա Մեճիք եւ Շարլոթ Հոռնեթց: Վերջինիս յոյսերը քիչ մը աւելի նուազ են:
Երէկ Շարլոթ Հոռնեթց, որ հիւրը եղաւ Եութա Ճեզին, անկէ կրեց 111-102 արդիւնքով պարտութիւն մը, այլապէս ան յաւելեալ վճռականութեամբ կրնար փլէյ-օֆի համար պայքարիլ:
Այս մրցումին Քեմպա Ուոքըր – (Հոռնեթց) նշանակեց 47 կէտ:
Ստորեւ` դասաւորման պատկերը (գլխագիրով նշուած են այն խումբերը, որոնք ապահոված են փլէյ-օֆի իրենց տոմսերը, մինչ աստղանիշ կրող կազմերը` անկէ դուրս մնացած).
| ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. |
| 1.- ՄԻԼՈՒՈՔԻ ՊԱՔՍ | 58 | 20 |
| 2.- ԹՈՐՈՆԹՕ ՌԵՓԹԸՐԶ | 55 | 23 |
| 3.- ՖԻԼԱՏԵԼՖԻԱ ՍԻՔՍԸՐԶ | 49 | 28 |
| 4.- ՊՈՍԹԸՆ ՍԵԼԹԻՔՍ | 46 | 32 |
| 5.- ԻՆՏԻԱՆԱ ՓԷՅՍԸՐԶ | 46 | 32 |
| 6.- Տիթրոյիթ Փիսթընզ | 39 | 38 |
| 7.- Պրուքլին Նեթց | 39 | 39 |
| 8.- Մայեմի Հիթ | 38 | 39 |
| Օրլանտօ Մեճիք | 38 | 40 |
| Շարլոթ Հոռնեթց | 35 | 42 |
| Ուաշինկթըն Ուիզըրտծ (*) | 32 | 46 |
| Աթլանթա Հոքս (*) | 28 | 49 |
| Շիքակօ Պուլզ (*) | 21 | 57 |
| Քլիվլենտ Քաւալիրզ (*) | 19 | 59 |
| Նիւ Եորք Նիքս (*) | 15 | 62 |
| ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆ | ||
| 1.- ԿՈԼՏԸՆ ՍԹԷՅԹ ՈՒՈՐԻԸՐԶ | 52 | 24 |
| 2.- ՏԵՆՎԸՐ ՆԱԿԵԹՑ | 51 | 25 |
| 3.- ՓՈՐԹԼԵՆՏ ԹՐԷՅԼ ՊԼԷՅԶԸՐԶ | 49 | 28 |
| 4.- ՀԻՈՒՍԹԸՆ ՌՈՔԵԹՑ | 49 | 28 |
| 5.- ԵՈՒԹԱ ՃԵԶ | 47 | 30 |
| 6.- ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ ՔԼԻՓԸՐԶ | 47 | 31 |
| 7.- ՍԱՆ ԱՆԹՈՆԻՕ ՍՓԸՐԶ | 44 | 33 |
| 8.- ՕՔԼԱՀՈՄԱ ՍԻԹԻ | 44 | 33 |
| Սաքրամենթօ Քինկզ (*) | 38 | 39 |
| Լոս Անճելըս Լէյքըրզ (*) | 35 | 42 |
| Մինեսոթա Վուլվզ (*) | 34 | 43 |
| Նիւ Օրլինզ (*) | 32 | 46 |
| Մեմֆիս Կրիզլիզ (*) | 31 | 46 |
| Տալաս Մավըրիքս (*) | 31 | 46 |
| Ֆէոնիքս Սանզ (*) | 18 | 60 |



