Երէկ` ուրբաթ, 15 մարտին, Նիոնի մէջ (Զուիցերիա) տեղի ունեցաւ «Չեմփիընզ լիկ»-ի եւ «Եւրոպայի լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքերուն քառորդ աւարտականի մրցումներուն վիճակաձգութիւնը:
«Չեմփիընզ լիկ»-ի պարագային, Պարսելոնա կը մրցի Մանչեսթըր Եունայթըտի դէմ, Եուվենթուս` Այաքս Ամսթերտամի դէմ, Լիվըրփուլ` Փորթոյի դէմ, մինչ չորրորդ ճակատումը պիտի ըլլայ զուտ անգլիական` Թոթենհամի եւ Մանչեսթըր Սիթիի միջեւ:
Երթի մրցումները տեղի կ՛ունենան 9-10 ապրիլին, իսկ դարձի մրցումները` 16-17 ապրիլին:
Ինչ կը վերաբերի «Եւրոպայի լիկա»-ին, Նափոլի կը մրցի Արսենալի դէմ, Սլաւիա Փրակա` Չելսիի դէմ, Վիարէալ` Վալենսիայի դէմ, իսկ Պենֆիքա` Փորթոյի դէմ:



