Արտասահմանի Մէջ Հանդէս Եկող 14 Ֆութպոլիստներ Հրաւիրուեցան Ազգային Հաւաքական

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Գյուլբուդաղեանց Պոսնիոյ եւ Ֆինլանտայի դէմ տեղի ունենալիք Եւրօ-2020-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքի մրցումներուն համար ազգային խումբ հրաւիրեց արտասահմանի մէջ խաղացող 14 ֆութպոլիստներ:

Այս մասին տեղեկացուց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը:

Այդ 14-ին մէջ է նաեւ 31 տարեկան յառաջապահ Եուրա Մովսիսեան, որ ներկայիս որեւէ ակումբի մաս չի կազմեր:

Հաւաքական հրաւիրուեցաւ նաեւ, արժանթինեան, Աթլեթիքօ Հուրաքանի 23 տարեկան յառաջապահ Նորպերթօ – Պրիասքօ Բալեկեան:

Ստորեւ` այդ 14 մարզիկները.

Արսէն Բեգլարեան (Լուչ, Պիելոռուսիա), Վարազդատ Հարոյեան (Ուրալ, Ռուսիա), Անտրէ Քալիսիր (Կէօթըպորկ, Շուէտ), Կամօ Յովհաննիսեան (Ժեթիսու, Ղազախստան), Յովհաննէս Համբարձումեան (Էնոսիս Փարալիմնի, Կիպրոս), Հենրիխ Մխիթարեան (Արսենալ, Անգլիա), Գէորգ Ղազարեան (Չաւես, Փորթուգալ), Սարգիս Ադամեան (Եան Ռեկենսպուրկ, Գերմանիա), Արազ Օզպիլիս (Ուիլեմ-Բ., Հոլանտա) Տիգրան Բարսեղեան (Քայսար, Ղազախստան), Էդգար Բաբայեան (Հոպրօ, Դանիա), Ալեքսանտր Կարապետեան (Փրոկրես Նիտերքորն, Լուքսամպուրկ), Նորպերթօ – Պրիասքօ Բալեկեան (Աթլեթիքօ Հուրաքան, Արժանթին) եւ Եուրա Մովսիսեան (առանց ակումբի):

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)