Թենիսի միջազգային ֆետերասիոնին կողմէ հրապարակուած նոր դասաւորման մէջ, սերպ Նովաք Ճոքովիչ իր տրամադրութեան տակ ունենալով վարկանշային 10,955 կէտ, կը մնայ առաջին: Անոր ետին է սպանացի Ռաֆայէլ Նատալ (8320), մինչ լաւագոյն եռեակը կ՛ամբողջացնէ գերմանացի Ալեքսանտր Զվերեւ (6475):
37 տարեկան զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր դիրք մը եւս նահանջելով այժմ կը գրաւէ 7-րդ դիրքը (4100):
Ռուսահայ Կարէն Խաչանով (22 տարեկան), որ մնաց 11-րդ (2880), ռուս մարզիկներուն մէջ առաջին դիրքին վրայ է:
Ինչ կը վերաբերի աղջկանց դասաւորման յաջորդաբար առաջին երեք դիրքերը կը գրաւեն ճափոնցի Նաոմի Օսաքա (6970), ռումանացի Սիմոնա Հալեփ (5537) եւ ամերիկացի Սլոան Սթիւընս (5307): Չեխ Փեթրա Քվիթովա 2-րդ դիրքէն նահանջեց 4-րդ (5120):
Բաւական երկար ատեն առաջին տասնեակէն դուրս մնալէ ետք, ամերիկացի Սերենա Ուիլիըմս 11-րդ դիրքէն բարձրացաւ 10-րդ դիրք (3406):
Իսկ ռուսահայ Մարկարիթա Գասպարեան 77-րդ դիրքէն բարձրացաւ 75-րդ դիրք (757):