Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան դարձի 6-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, Լիբանանի գործող ախոյեան ՀՄԸՄ Անթիլիաս, որ «ՀԲԸՄ»-ի Տեմիրճեան կեդրոնին մէջ (Նաքքաշ) հիւրը եղաւ Անդրանիկ Պէյրութի, արձանագրեց իր 13-րդ յաջորդական յաղթանակը` 77-51 արդիւնքով պարտութեան մատնելով հիւրընկալ կազմը:
Առաջին քորթըրին ՀՄԸՄ ունեցաւ 9 կէտի առաւելութիւն մը (16-7), մինչ Ա. կիսախաղը աւարտեց 4 կէտի գերակայութեամբ մը (31-27):
Երրորդ քորթըրին կէտերու տարբերութիւնը զգալիօրէն բարձրացաւ (55-36), մինչ մրցումը աւարտեցաւ ցարդ անպարտելի միակ խումբին` ՀՄԸՄ Անթիլիասի 26 կէտի տարբերութեամբ յաղթանակով (77-51):
14-րդ հանգրուանի ծիրին մէջ, վաղը` չորեքշաբթի, ՀՄԸՄ Անթիլիաս կը մրցի Ռիատի Պէյրութի դէմ: Այս մրցումը, որ պիտի սկսի ժամը 20:00-ին, տեղի պիտի ունենայ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ, ուր մեծաթիւ համակիրներու ներկայութիւն կ՛ակնկալուի:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
1.- ՀՄԸՄ Անթիլիաս | 13 | 0 | 26 |
2.- Ռիատի Պէյրութ | 12 | 1 | 25 |
3.- Անդրանիկ Պէյրութ | 8 | 4 | 20 |
4.- Հուփս | 5 | 8 | 18 |
5.- Անդրանիկ Սին Էլ Ֆիլ | 5 | 8 | 18 |
6.- Էներժի | 4 | 8 | 16 |
7.- 1875 | 3 | 10 | 16 |
8.- Շապիպէ | 1 | 12 | 14 |