51 տարեկան սլովենիացի Ալեքսանտր Չեֆերին վերընտրուեցաւ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի նախագահ` Հռոմի մէջ տեղի ունեցած «Եու. Է. Էֆ. Ա.»-ի համագումարին ընթացքին:
Ան այդ պաշտօնին համար առաջադրուած միակ թեկնածուն էր:
Ան սեպտեմբեր 2016-ին ստանձնեց այս պաշտօնը` դառնալով «Եու. Է. Էֆ. Ա.»-ի 7-րդ նախագահը:
Նախապէս ան Սլովենիոյ ֆութպոլի ֆետերասիոնին նախագահն էր:



