Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 12-րդ հանգրուանի բացման ծիրին մէջ, այսօր` ուրբաթ, 25 յունուարին, երեկոյեան ժամը 19:00-ին, Տիք Մըհտիի շրջանին մէջ գտնուող իր դաշտին վրայ Շանվիլ կը հիւրընկալէ Ռիատին:
Հիւրընկալ կազմը արձանագրած է 8 յաղթանակ եւ կրած 2 պարտութիւն, մինչ մէկ պարտութիւն կրած Ռիատի արձանագրած է 9 յաղթանակ:
Կը կարծուի, որ մրցումը պիտի ըլլայ հետաքրքրական` նկատի ունենալով, որ պայքարը կ՛ընթանայ բաւական սուր` պարագլուխի դիրքին տիրանալու համար:
Ստորեւ կու տանք 12-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՈՒՐԲԱԹ, 25 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շանվիլ – Ռիատի | 19:00 | Տիք Մըհտի |
| ՇԱԲԱԹ, 26 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Հուփս – Պիպլոս | 17:00 | Միշել Մըր |
| ԿԻՐԱԿԻ, 27 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| ՀՄԸՄ – Աթլաս | 17:00 | Աղբալեան |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 28 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Պէյրութ – Սաժես | 20:30 | Շիահ |
Ստորեւ դասաւորման պատկերը` 12-րդ հանգրուանի նախօրեակին.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- Ռիատի | 9 | 1 | 19 |
| 2.- Շանվիլ | 8 | 2 | 18 |
| 3.- ՀՄԸՄ | 7 | 2 | 16 |
| 4.- Պէյրութ | 6 | 4 | 16 |
| 5.- Հուփս | 4 | 6 | 14 |
| 6.- Պիպլոս | 4 | 6 | 14 |
| 7.- Մութթահետ | 3 | 7 | 13 |
| 8.- Աթլաս | 2 | 7 | 11 |
| 9.- Սաժես | 1 | 9 | 11 |



