Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը հրապարակեց այս շաբաթավերջին վերսկսելիք Ա. եւ Բ. դասակարգերու ախոյեանութեան մրցումներուն յայտագիրը` ձմեռնային կարճ դադարէ մը ետք:
Ֆետերասիոնը երկուքուկէս միլիոն լիբանանեան ոսկիով տուգանեց Պեքաա Ռիատին, որ Լիբանանի կրտսերներու ախոյեանութենէն քաշուեցաւ:
Ստորեւ` մրցումներուն հրապարակուած յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 25 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահտ – Պեքաա Ռիատի | 15:00 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 26 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Թրիփոլի – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Թրիփոլի |
| Սալամ Զղարթա – Շապապ Ղազիէ | 14:15 | Զղարթա |
| Թատամոն Սուր – Շապապ Սահել | 14:15 | Սուր |
| Նըժմէ – Ռասինկ | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 27 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Սաֆա – Անսար | 14:15 | Պհամտուն |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 25 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Մապարրա – Ահլի Սայտա | 14:15 | Ահտ |
| Շապապ Ղազիէ – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սաֆա |
| ՇԱԲԱԹ, 26 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| ՀՄԸՄ – Պըրժ | 14:15 | Պհամտուն |
| Շապապ Պըրժ – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Ահտ |
| Սաժես – Իժթիմահի | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 27 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – Նահտա Պար Էլիաս | 14:15 | Սուր |
ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. 1-16-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 29 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Ահլի Նապաթիէ – Ախա Ահլի Ալէյ | 13:30 | Ահտ |
| Սալամ Զղարթա – Շապապ Ղազիէ | 13:30 | Սաֆա |
| Ռասինկ – Պեքաա Ռիատի | 13:30 | Պհամտուն |
| Թաքատտոմ Անքուն – Նըժմէ | 13:30 | Սայտա |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 30 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| ՀՄԸՄ – Սաֆա | 13:30 | Պհամտուն |
| Շապապ Սահել Ահտ | 13:30 | Ժունիէ |
| Շապապ Արապի – Անսար | 13:30 | Ահտ |
| Թատամոն Սուր – Թրիփոլի | 13:30 | Սաֆա |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 26 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
| Ուահտեթ Մըրժ – ՀՄՄ | 14:15 | Խիարա |
| ԿՐՏՍԵՐՆԵՐ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՀՄԸՄ – Շարք | 12:00 | Մապարրա |
Ինչ կը վերաբերի վաւերացուած արդիւնքներուն, Բ. խմբակին մաս կազմող ՀՄՄ 3-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Շապապ Մաժտալ Այնճարէն, իսկ կրտսերներու ախոյեանութեան 3-րդ հանգրուանին գծով, ՀՄԸՄ 5-0 արդիւնքով պարտուեցաւ Շապապ Սահելէն:
Ֆետերասիոնը վեց ամիսով կախակայեց Ատնան Ամուտին, որ մաս կը կազմէ Թրիփոլիի խումբին եւ կը մասնակցի կրտսերներու ախոյեանութեան:
Վեց ամիսով կախակայուեցաւ նաեւ Նըմուր Քուրայի (ֆութսալ, Ա. դասակարգ) պատասխանատուներէն Քլոտ Խարմա:
Վեց ամսուան կախակայում մը ստացաւ նաեւ Մուաուատ ակումբին (ֆութսալ, Բ. դասակարգ) պատասխանատուներէն Փիեռ Սաքըր:


