Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ամանորին Նայում Եմ Թոռներիս Աչքերով. Սպարտակ Ղարաբաղցեան

Յունուար 11, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ամանորեայ հրաշքի, հեքիաթի, տօնածառը զարդարելու, յուշերի ու ամենայիշարժան Ամանորի մասին «Երկիր»-ը զրուցել է Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցեանի հետ:

Ամանորի հեքիաթի մասին

Ամանորը հեքիաթ է, ու կարեւոր չէ` ե՛րբ ես դադարում հեքիաթին հաւատալ, դու քեզ համար պէտք է միշտ այդ հեքիաթը յօրինես: Անհեքիաթ ապրել չի լինի: Ես հիմա Ամանորին նայում եմ թոռներիս աչքերով, քանի որ նրանք հեքիաթին հաւատում են, եւ դու, անկախ քեզանից, ուզում ես այդ հեքիաթի մէջ մտնել: Հիմա ես հետեւում եմ Ամերիկայում ապրող թոռանս հրճուանքին. նրան այստեղից յատուկ տօնածառի խաղալիքներ ենք ուղարկել` հայկական եկեղեցիներ, երաժշտական գործիքներ… Ամէն տարուայ վերջում Միացեալ Նահանգներում ապրող թոռնիկս, տօնածառը մեր ուղարկած խաղալիքներով զարդարելով, ինքն իր համար Հայաստան է «սարքում»:

Մեր ժամանակ էլ մենք մեր խաղալիքներն ունէինք, թղթէ խաղալիքներ էինք սարքում: Մանկութեան տարիներին ինձ համար ամենալաւ տօնածառը քեռակնոջս տօնածառն էր, եւ մենք` փոքրերով, միշտ ուզում էինք մեր մեծ քեռու տանը լինել: Աստուած ինձ 5 քեռի, 5 մօրաքոյր է տուել, մեծ քեռիս մեզ համար մեր ցեղն իրար գլխի հաւաքող պորտալարն էր: Քեռակինս իր տօնածառից միշտ շոքոլաներ էր կախում, իսկ մեր ժամանակ շոքոլան էլ էր փնտռուած բան, ու բոլորս ջանում էինք, որ այդ շոքոլայից մեզ բաժին հասնի:

Մի տարի մօրաքրոջս տղաներից մէկը յատուկ տօնածառի տակ էր քնել, եւ առաւօտեան, երբ արթնացանք, տեսանք, որ տօնածառը շրջուել է, քանի որ նա փորձել էր շոքոլաներից մէկը «քաղել»: Մօրաքրոջս տղան, տօնածառի տակ նստած, լացում էր, ու  քեռակինս ասաց, թէ` դէ, ոչինչ, մի՛ լացիր, տօնածառ է, էլի՛: Բայց յետոյ քեռակինս հասկացաւ, որ տօնածառը չի շրջուել, այլ տղայի մէջ է ինչ-որ բան փուլ եկել, ու նա մէկ բուռ շոքոլա բերեց ու նրան տուեց: Մենք էլ նախանձով նայում էինք մօրաքրոջս տղային:

Տարիքի հետ, երբ հեքիաթը «բարակում» է քո մէջ, մի տեսակ տօնի գոյնն էլ է պակասում, ու վախենում ես, որ այդ տօնը յանկարծ չկորչի, քանի որ այն հոտ ունի, գոյն: Ես երբ այսօր մանտարինի առատութիւնը տեսնում եմ,  տարօրինակ զգացողութիւն է մօտս առաջանում: Մանտարինը մեզ համար Ամանորի հետ էր առնչւում: Հիմա` այս առատութեան մէջ, էժանանում է տօնը: Կարծում եմ` պէտք է միշտ ինչ-որ բան փնտռես,  երբ ինչ-որ բանի պակասութիւն ես զգում, քո երեւակայութեան մէջ պատկերները կախում ես քո բաժին տօնածառից:

Տօնածառի, տօնածառի «էն թուերի» խաղալիքների մասին

Երբ տօնածառի խաղալիքները հաւաքում էին, մի տեսակ ափսոսում էի, որ տօնածառը հաւաքում ու դուրս էին տանում, դէն նետում: Բայց յետոյ հասկացայ, որ այն, ինչ արմատ չունի, ինչքան ուզում ես տօն սարքի, ի վերջոյ, արհեստական է: Իսկ մօրաքոյրս տանը մի ֆիքուսի ծառ ունէր, որն էլ զարդարում էր: Տօնից յետոյ խաղալիքները հաւաքում էր, ու ծառը մնում էր:

Ամանորն աշխարհի միակ տօներից է, որ բոլորս նմանւում ենք իրար, քանի որ բոլորս էլ ուզում ենք հեքիաթի մէջ ապրել, մանկութեան երազանքը հեքիաթի մէջ ապրելն է, իսկ երբ հեքիաթից դուրս ես գալիս ու ոտքդ դնում իրականութեան մէջ, անկախ քեզանից, յետեւում մնում է յիշողութիւնը` տօնածառի, մաղթանքի ձեւով:

Վերջերս Վերնիսաժում խաղալիքներ տեսայ, որ իմ մանկութեան խաղալիքներն էին, ու հիմա դրանցից չեն էլ վաճառում: Զգացւում էր, որ վաճառողը դժուարութեամբ է բաժանւում դրանցից: Այդ մարդը բերել էր իր տօնածառի խաղալիքները` վաճառելու, որ Նոր տարին տօնի: Անկախ ինձանից` տխրեցի, քանի որ այդ մարդը կարծես վաճառելու էր բերել իր հեքիաթը:

Սուրբ Ծնունդը ֆիզիքապէս եւ հոգեպէս մաքրուելու համար է, այսինքն պէտք է դրան պատրաստ լինել: Այսօր ոչ թէ միայն մենք, այլեւ աշխարհը դրա կարիքն ունի: Մարդկային հեղեղը որ տեսնում եմ խանութներում զեղչերի ժամանակ, մտածում եմ` սա՞ է նրանց մնալու: Ո՛չ, ընդհակառակը: Արամ Հայկազը մի պատմուածք ունի, ըստ որի, մի օր գնում են նայելու, թէ ո՛վ է ամենալաւը Նոր տարին նշում, եւ գնում են նախ մեծահարուստների տներ, տեսնում ճոխ սեղաններ, յետոյ մի հիւղակի մօտով են անցնում ու լսում, որ գետնայարկից ուրախութեան ձայներ են գալիս` մոմեր են վառուած, երգում-պարում են: Մտնում են տուն ու տեսնում, որ այդ թաղամասի ամենաաղքատ ընտանիքն է` ընկերներով հաւաքուած` տօնում են: Ու հասկանում են, որ ամենալաւ Ամանորը նրանք են նշում, քանի որ աւելորդութիւնից զերծ են: Տօնը պէտք է խորհուրդ ունենայ: Բացի այդ` տօնը ժառանգութեան նման պէտք է  փոխանցելու իրաւունքն ունենաս` քո պատմութեան, տօնածառի խաղալիքի ձեւով: Մեր յիշողութիւնները մեզ պէտք է մաքրեն: Ամէն մէկը թող իր թոռան աչքերով նայի աշխարհին:

Լաւ բաների սպասումը քեզ քո հողի վրայ է պահում

Մենք միշտ ասում ենք` մութ ու ցուրտ տարիներ, բայց այդ տարիների մասին ցանկացած մէկին էլ որ հարցնես, այնքան ջերմ բաներ կը յիշի: Այդ տարիներին, այո՛, պակասութիւն էլ է եղել, խնդիրներ են եղել, սակայն այդ տարիներին մենք նպատակ ենք ունեցել: Գիտէինք` ինչի համար է մութ ու ցուրտ, հացի պակասութիւնն ինչի համար է: Իւրաքանչիւրը գիտէր, որ նոյն խնդրից հարեւանն ու բարեկամն էլ ունէր, ու եթէ մի կտոր հաց էիր ունենում, կիսում էիր հարեւանի հետ: Անցեալը պէտք է ճիշդ գնահատենք: Եթէ ուզում ես սերնդին յիշողութիւնից կտրես, այդ տարիներից այնքան վատ բաներ կարող ես յիշել ու միայն վատը փոխանցել, բայց միշտ պէտք է լաւը փոխանցես սերունդներին: Սա խախտուել է մեր մէջ, այսօրուայ մեր ողբերգութեան պատճառն այն է, որ եկողն ուզում է նախորդին հերքել ու իր ամբողջ ժամանակը ծախսում է դրա վրայ: Նա չի զգում` ժամանակն անցնում է, իր ժամանակն է անցնում: Նոյնը մեր` Հանրապետութեան հրապարակի տօնածառի պատմութիւնն է: Կարծում եմ` մեր տօնածառը շատ լաւն է, սիրուն եւ ճաշակով, ու ես կ՛ուզեմ, որ իմ երկրում ամենալաւ տօնածառը լինի, իմ երկրի վարչապետն ամենալաւ քոսթիւմը հագնի, ու ոչ թէ դրանից պէտք է չարանաս, այլ` ընդհակառակը:

Չարութիւնը միշտ մեզ ուրիշ տեղ է տանում: Ինչքա՞ն գումար ծախսուեց տօնածառի վրայ, նախկինում այսպէս էր, հիմա այնպէս. էժան խօսակցութիւնների մէջ ես մտնում, ու տօնածառն էլ է քո աչքին փուշ դառնում: Պէտք է կարողանաս քո երկրի ուրախութիւնը վայելել ու քո երկրի ուրախութեան համար պայղուշ չլինել: Մութ ու ցուրտ տարիներին մեր` երկիրը սիրելու յատկութեամբ կարողացանք յաղթահարել բոլոր դժուարութիւնները, այսինքն լաւ բաների սպասումը քեզ պահում է քո հողի վրայ: Իսկ երբ մենք մեր ունեցածը չենք կարողանում պահել, միշտ մեղաւոր ենք սկսում փնտռել: Վերջերս, օրինակ, ԵՈՒՆԵՍՔՕ-ում Ազրպէյճանը քոչարին գրանցեց որպէս ազրպէյճանական պար, իսկ մենք այնքան աւելորդ բաների յետեւից էինք ընկնում, որ ուշացանք: Հիմա ո՞ւմ պէտք է մեղադրել, ո՛չ մէկին, միշտ մեղքը պէտք է քո մէջ փնտռես: Միւս կողմից` Ազրպէյճանը ինչպէս իւրացրել է քոչարին, այնպէս էլ հրաժարուելու է դրանից, քանի որ պարը միայն շարժումներ չէ, պարը հոգեբանութիւն է, իսկ քոչարին նրանց արեան խմբի մէջ չկայ:

Ամանոր, որը չենք նշել

1988-ին Նալբանդում էինք` աւերակների մէջ, աւերուած դպրոց, երեխաների դիակներ…  Մոսկուայից բժիշկներ էին եկել, բաց վիրահատութիւններ էին անում տեղում: Բժիշկներից մէկն, ի դէպ, ասաց` հետաքրքիր ժողովուրդ էք, մենք այլ վայրում այսքան վիրահատութիւն անէինք, հիմա գիտէ՞ք, թէ ինչքա՛ն վարակներ կը տարածուէին: Դեկտեմբերի 30-ին այդ բժիշկներից մէկն եկաւ մեր տուն, աղջիկս այդ ժամանակ 3 տարեկան էր, ու բժիշկը երեխայի հետ կատակներ անելուց, զրուցելուց յետոյ հարցրեց, թէ` Անի՛, իսկ ո՞ւր է քո տօնածառը: Աղջիկս էլ լուրջ-լուրջ պատասխանեց, թէ` տօնածառ չենք դնում, Հայաստանը փլուել է: Այդ տարի բոլոր խանութներում Ձմեռ պապերը սեւ ժապաւէններով էին: Այդ տարի ամբողջ Հայաստանն Ամանորը չնշեց:

Կաղանդ պապը

Ինձ միշտ թւում է` Ձմեռ պապիկներ կան,  ուղղակի գարնան առաջին օրերի հետ հալչում, գնում են: Կ՛ուզեմ, որ մեր բառապաշարի մէջ մտնի նաեւ Կաղանդ պապ կոչուածը, քանի որ մեր Կաղանդ պապն Արարատից է եկել: Կ՛ուզէի, որ այդ հեքիաթի տէրը դառնանք, հեքիաթն անտէր չթողնենք: Սփիւռքում, օրինակ, մինչեւ հիմա հաւատում են, որ Կաղանդ պապը շուտով գալու է, կամ երբ մէկին ուզում են որպէս բարեգործ ներկայացնել, ասում են` Կաղանդ պապուկ է: Ինքս Ձմեռ պապ երբեք չեմ եղել, քանի որ ներքուստ պէտք է պատրաստ լինես դրան:

Վերջերս մէկն ինձ պատմեց, որ Գամիշլիում Ամանորի սեղանին ամենաթանկ բանն արմաւն է եղել, ու իրենք Ամանորի առաւօտեան զարթնել ու ձեռք չեն տուել արմաւին, քանի որ պէտք է նախ Թաթոն իրենց տուն այցելէր: Ասում էր` մինչեւ Թաթոն չգար, մենք սեղանի շուրջը չէինք նստում:

Իսկ վերջերս Հալէպում գնացինք մէկի տուն, ով պատմեց իր մանկութեան յուշերից մէկը. իր մանկութեան տարիներից մէկում Կաղանդ պապուկը օթոպիւսի վարորդն է եղել, ով հանդէսն աւարտուելուց յետոյ հագուստը հանել է, որ գնայ իր աշխատանքին, ու ինքը տեսել է Կաղանդ պապուկի գլխարկը` մի տեղ, հագուստը` միւս կողմում եւ սկսել է լացել, թէ` Կաղանդ պապուկի գլուխը կտրել են…

Այսօր մի շրջան է աշխարհն ապրում, երբ հեքիաթը սպաննում են: Ես միշտ զգուշացել եմ մանկութիւն չունեցած մարդկանցից, սիրած աղջկայ համար կռիւ չտուած տղայից: Եթէ այդ ամէնը չես տեսել, դառնում ես իներթ մի բան: 2019-ին կենցաղային մակարդակի հասած վէճերից պէտք է դուրս մնանք ու վերադառնանք մեր մանկութեան յուշերին: Իսկ մեր յիշողութիւնն արմատներ ունի:

Կ. Հ.

Նախորդը

Գրողի Անկիւն. Ամանորեան Խոհեր

Յաջորդը

Սփիւռքի Քաղաքականութեան Ռազմավարութեան Հայեցակարգը. Նախագիծ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Արամ Ա. Կաթողիկոսի Պատգամին Հետքերով

Օգոստոս 20, 2025
Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Հարեւանիս Շան Հաջոցը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Սիրտս Արդեօք Յանցաւո՞ր Է

Օգոստոս 20, 2025
Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?