Կազմակերպութեամբ Լիբանանի պետմինթընի ֆետերասիոնին, Ժամհուր վարժարանին մէջ տեղի ունեցաւ Լիբանանի պետմինթընի 2005-2006-ի ծնունդներու ախոյեանութիւնը` մասնակցութեամբ 60 երկսեռ մարզիկներու, որոնք կը ներկայացնէին աւելի քան 10 ակումբներ:
Աղջկանց տիտղոսին տիրացաւ Զէյնա Քազմա (Հուփս Պէյրութ), իսկ տղոց տիտղոսին` Քարլ Հապիպ (Ժամհուր):
Աւարտին Լիբանանի պետմինթընի ֆետերասիոնի նախագահ Ժասեմ Քանսօ ֆետերասիոնի այլ անդամներուն հետ միասին կատարեց մրցանակաբաշխութիւնը: