Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան 7-րդ եւ երթի վերջին հանգրուանի բացման ծիրին մէջ, վաղը` չորեքշաբթի, 26 դեկտեմբերին, տեղի կ՛ունենայ Ռիատի Պէյրութ – ՀՄԸՄ Անթիլիաս մրցումը:
Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Մանարայի Սաէպ Սալամ մարզադաշտին վրայ, սկիզբ պիտի առնէ երեկոյեան ժամը 20:30-ին:
Երկու կազմերն ալ ցարդ անպարտելի են եւ ապահոված առաւելագոյն 12 կէտը:
Իր ունեցած աւելի լաւ կոլէվըրէյճին շնորհիւ, ՀՄԸՄ կը գերազանցէ Ռիատին (+333):
Իր կատարած վերջին մրցումին, ՀՄԸՄ Անթիլիաս յաղթանակ մը արձանագրեց Անդրանիկ Պէյրութի դէմ (62-36), մինչ Ռիատի յաղթեց Հուփսին (80-46):
ՀՄԸՄ Անթիլիասի ախոյեան կազմին մարզիկներէն կ՛ակնկալուի ամէն ճիգ ի գործ դնել` տպաւորիչ ելոյթ մը ունենալով յաղթական վերադառնալու Մանարայէն:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- ՀՄԸՄ Անթիլիաս | 6 | 0 | 499 | 166 | 12 |
2.- Ռիատի Պէյրութ | 6 | 0 | 487 | 263 | 12 |
3.- Անդրանիկ Պէյրութ | 4 | 2 | 359 | 316 | 10 |
4.- Անդրանիկ Սին Էլ Ֆիլ | 3 | 3 | 308 | 369 | 9 |
5.- Հուփս | 2 | 4 | 298 | 382 | 8 |
6.- 1875 | 2 | 4 | 253 | 375 | 8 |
7.- Էներժի | 1 | 5 | 263 | 410 | 7 |
8.- Շապիպէ | 0 | 6 | 276 | 467 | 6 |