
Երէկ յետմիջօրէին Նիոնի մէջ (Զուիցերիա) տեղի ունեցաւ «Չեմփիընզ լիկ»-ի եւ «Եւրոպայի լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքերուն վիճակաձգութիւնը:
Առաջին պարագային, անիկա պիտի ըլլայ 1-16-րդ հանգրուանը, մինչ երկրորդի պարագային` 1-32-րդ հանգրուան:
Առաջինին անգլիական Լիվըրփուլը եւ գերմանական Պայէրն Միւնիխը առաջին անգամ ըլլալով այս մրցաշարքին գծով իրարու դէմ յանդիման պիտի գան: Նոյնը պիտի ըլլայ նաեւ ֆրանսական Փարիզ Սեն Ժերմենի եւ անգլիական Մանչեսթըր Եունայթըտի միջեւ ճակատումը:
Երթի մրցումները տեղի պիտի ունենան 12-13 եւ 19-20 փետրուարին, իսկ դարձի մրցումները` 5-6 եւ 12-16 մարտին:
Ինչ կը վերաբերի «Եւրոպայի լիկա»-ին, լոնտոնեան Արսենալի մրցակիցը պիտի ըլլայ Պիելոռուսիոյ ախոյեան Պաթէ Պորիսով:
Այս մրցաշարքին գործող ախոյեանը Աթլեթիքօ Մատրիտն է:
Երթի մրցումները տեղի պիտի ունենան 12-14 փետրուարին, իսկ դարձի մրցումները` 21-22 փետրուարին:
Այս հանգրուանէն սկսեալ մրցաշարքը պիտի կատարուի նաք-աութի դրութեամբ:
Ստորեւ` վիճակաձգութեան ընդհանուր պատկերը.
«ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿ»
Շալքէ (Գերմանիա) – Մանչեսթըր Սիթի (Անգլիա)
Աթլեթիքօ Մատրիտ (Սպանիա) – Եուվենթուս (Իտալիա)
Մանչեսթըր Եունայթըտ (Անգլիա) – Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա)
Թոթենհամ (Անգլիա) – Պորուսիա Տորթմունտ (Գերմանիա)
Լիոն (Ֆրանսա) – Պարսելոնա (Սպանիա)
Ա. Էս. Ռոմա (Իտալիա) – Փորթօ (Փորթուգալ)
Այաքս Ամսթերտամ (Հոլանտա) – Ռէալ Մատրիտ (Սպանիա)
Լիվըրփուլ (Անգլիա) – Պայէրն Միւնիխ (Գերմանիա)
«ԵՒՐՈՊԱՅԻ ԼԻԿԱ»
Վիքթորիա Փլզեն – Տինամօ Զաղրեպ
Ֆ. Ք. Պրիւժ – Սալզպուրկ
Ռափիտ Վիեննա – Ինթեր Միլան
Սլաւիա Փրակա – Կենք
Քրասնոտար – Պայէր Լեւերքուզըն
Ֆ. Ք. Ցիւրիխ – Նափոլի
Մալմօ – Չելսի
Շախտիոր Տոնեցք – Այնթրախթ Ֆրանքֆորթ
Սելթիք – Վալենսիա
Ռենն – Ռէալ Պեթիս
Օլիմփիաքոս – Տինամօ Քիեւ
Լացիօ Ռոմա – Սեւիլլա
Ֆեներպահչէ – Զենիթ Ս. Փեթերսպուրկ
Սփորթինկ Լիզպոն – Վիարէալ
Պաթէ Պորիսով – Արսենալ
Կալաթասարայ – Պենֆիքա


