ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններն անցան ազատ, արդար, թափանցիկ: Դրանք մեր նորագոյն պատմութեան ամենաարդար ընտրութիւններն էին, կայ համընդհանուր վստահութիւն ընտրութեան արդիւնքների նկատմամբ… Ամէն ինչ հրաշալի է, գրեթէ` թաւշեայ: Արեւմուտքը, կարծես, բաւարարուել է` մեզնից մի փոքր աւելին պահանջելով, յոյս է յայտնել, որ ապագայում աւելի լաւ ընտրութիւն կ’ունենանք: Թւում է` ուրիշ էլ ի՞նչ է պէտք երջանիկ լինելու համար: Հա, ՄԻՊ Արման Թաթոյեանն էլ է գոհ մեր ընտրութիւններից: Ասում է` հայերը ,ֆեյսբուքե-ում են մի քիչ գժտուել, հայհոյել միմեանց, բայց դա հեչ, կ’անցնի, որովհետեւ ընտրութիւնները լաւ ջրբաժան կարող են լինել…
Հիմա, երբ արդէն տրուել են ընտրութիւնների հիացական գնահատականները, երեւի կարելի է հանգիստ նստել եւ մտորել դեկտեմբերի 9-ից առաջ ու յետոյ, ինչպէս նաեւ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցածի շուրջ: Բայց մինչ այդ ես կը խնդրէի, որ մեկնումէկը մեզ բացատրէր առանձին վերցուած մէկ քաղաքական ուժի 800 հազար քուէ տալու հայկական այս ֆենոմենը: Առաջ դա պատճառաբանում էին վախի ու սարսափի մթնոլորտով, համատարած ընտրակաշառքով: Իսկ հիմա՞ ինչ ենք ասելու, երբ չի եղել ոչ մէկը եւ ոչ էլ միւսը: Յեղափոխական էյֆորիայո՞վ: Ա՛խ, մի ծիծաղեցրէք ինձ, ես դրան չեմ դիմանայ: Իսկ չկա՞յ աւելի լուրջ պատճառ, զօրօրինակ այն, որ Հայաստանի ամենայայտնի ընտրակեղծարարներն ազատութեան մէջ էին այդ օրերին եւ ունէին գործելու լիակատար թողտուութիւն: Սա զուտ ենթադրութիւն է, յարգելինեբրս, եւ խնդրում եմ ուրիշ բան չմտածել:
Օրերս մէկն ասում էր` հայաստանցիներին էյֆորիայի մէջ գցելու համար կաբմ թաւշեայ յեղափոխութիւն պէտք է անել, կաբմ փող բաժանել: Ես երկար մտածեցի նրա ասածների վրայ ու եկայ այն եզրակացութեան, որ նա ճիշտ է ասում: Մենք տեսել ենք թեբ մէկ եւ թեբ միւս էյֆորիան: Բայց այդտեղ մի հարց առաջացաւ` ինչու՞ ենք ամէն ընտրութիւնից առաջ մարդկանց գցում էյֆորիայի մէջ: Դա չի՞ վնասի, արդեօք, մեր քաղաքացիների առողջութեանը: Չգիտեմ` դուք ինչպէս, բայց ես անձամբ էյֆորիայի մէջ ընկայ, երբ իմացայ, որ ,իմ քայլըէ դաշինքի ռեյտինգայիններից ամենաշատ ձայները, կարծեմ` 32 հազար, տարել է Սասուն Միքայէլեանը, որ յեղափոխութեան առաջին օրուանից եւ ողջ քարոզարշաւի ընթացքում, սկանդալային յայտարարութիւններից բացի, ոչնչով աչքի չի ընկել: Մէկ ուրիշ սկանդալիստ էլ` Արարատ Միրզոյեանը, 30 հազար ձայն է տարել: Փաստօրէն, Սասուն Միքայէլեանն ու Արարատ Միրզոյեանը միասին յաղթահարել են ,իմ քայլիէ` ԱԺ անցնելու շեմը: Նման բան հնարաւո՞ր էր միայն յեղափոխական էյֆորիայով: Պատահաբար պաթոլոգիայ չկա՞յ այստեղ, եթէ բացառում ենք, որ յեղափոխական էյֆորիան կատալիզացուել է ֆինանսական էյֆորիայով:
,իմ քայլըէ դաշինքում ամենաշատ ձայներ տարել են յայտնի քաղաքական եւ պետական գործիչ Սամուէլ Ալեքսանեանի ,տիրոյթներումէ առաջադրուած ռեյտինգային թեկնածուները: Սա նոյնպէս վատ մտքով չեմ ասում, պարզապէս ես հիմա չգիտեմ` դեկտեմբերի 9-ին այդ նոյն Սամուէլ Ալեքսանեանի աւանդական ընտրազանգուա՞ծն էր ուժեղ էյֆորիայի մէջ, թէ՞ անձամբ Սամուէլ Ալեքսանեանը, որ քարոզարշաւի նախաշեմին Նիկոլ Փաշինեանի թեթեւ ձեռքով դադարեց օլիգարխ լինելուց եւ ,օրինապահ գործարարէ տիտղոսն ստացաւ:
Հիմա, ենթադրենք, ,իմ քայլիէ յաղթանակը մաքրամաքուր, Փաշինեանի անուան հետ կապուած յեղափոխական էյֆորիայի արդիւնք էր: Իսկ ի՞նչ էյֆորիայ կար Էդմոն Մարուքեանի ,լուսաւոր Հայաստանէ կուսակցութեան շուրջ: Քիչ հաւանական է այն թեզը, թէ Էդմոն Մարուքեանը դառը դատել, դատարկ նստել է յանուն մեր ժողովրդի: Եւ ապա` մեր ժողովրդի մէջ նման բաները վաղուց է, ինչ միայն խղճահարութիւն են առաջացնում: Հետեւաբար, այդ ինչպէ՞ս պատահեց, որ յեղափոխութեան ջահերի ծխից վատացած էդմոնմարուքեանականները յայտնուեցին ժողովրդական դրական էմոցիաների շրջագծում: Եթէ ընդունենք, որ Էդմոն Մարուքեանը նաեւ փող չի բաժանել, ապա մնում է ասել, որ այս ընտրութիւններում եղել է էյֆորիայի մի աղբիւր եւս, որ տակաւին պաշտօնապէս բացայայտուած չէ, բայց դրա մասին շատերն են խօսում:
Ընթերցողը, կարծում եմ, կը համաձայնի մեր այն դիտարկմանը, որ Բհկ-ն ու թաւշեայ յեղափոխութիւնը, եթէ ոչ հակոտնեայ, ապա, առնուազն, դժուար համադրելի երեւոյթներ են: Բայց այնպէս ստացուեց, որ Փաշինեանն ու Ծառուկեանը ընտրութիւնների գնացին` յուշագիր ստորագրած: Մենք չենք բացառում, որ դրանից յետոյ յեղափոխութեան փոշին որոշ չափով նաեւ Բհկ-ի ուսերին իջաւ, բայց եւ չենք կարող ասել, որ Գագիկ Ծառուկեանին ձայն տուեց Բհկ-ի պոլիտէյֆորիկ ընտրազանգուածը: Դարձեալ յիշէք, թէ ում կերպարով էր Ծառուկեանը քարոզարշաւ իրականացնում մարզերում` համադրելով թոյլատրելին անթոյլատրելի խոստումների հետ:
Ընտրութիւնների ելքի վրայ ազդեցի՞ն, արդեօք, դրանց անցկացման ժամկէտները, նոր Ըօ-ի տապալումը, ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի հանրահաւաքային ,յեղափոխականէ ելոյթները, նրա հնչեցրած սպառնալիքները, Հայաստանում ծայր առած ու վերջը չերեւացող հետապնդումները, աննախադէպ պոպուլիզմը, ,իմ քայլիէ` օրէնքի բոլոր խախտումներով իրականացրած քարոզարշաւը եւ այլն: Սա էլ, կարծում եմ, առանձին խօսակցութեան թեմա է, թէեւ այդ թեմայի թելերը դարձեալ մեզ անշեղօրէն տանելու են դէպի էյֆորիկ ափեր, որտեղ մեզ լաւ ենք զգում եւ կարողանում ենք չտեսնելու տալ մեր թոյլ կողմը, այն է`կուռքեր ստեղծելն ու դրանց երկրպագելը: