Այս տարի միջազգային թենիսին մէջ ամէնէն շատ մրցանակային գումարը ստացաւ նախապէս աշխարհի ընդհանուր դասաւորման պարագլուխի դիրքը գրաւող սերպ մարզիկ Նովաք Ճոքովիչ` 12,6 միլիոն ամերիկեան տոլար:
Երկրորդ դիրքին վրայ է սպանացի Ռաֆայէլ Նատալ (8,66 միլիոն), իսկ երրորդ դիրքին վրայ` գերմանացի Ալեքսանտր Զվերեւ (7,72 միլիոն): Զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր յայտնուեցաւ չորրորդ դիրքին վրայ (7,6 միլիոն):
Առաջին տասը դիրքերը գրաւող թենիսմենները միասնաբար շահեցան 64,2 միլիոն ամերիկեան տոլար:



