Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 6-րդ հանգրուանին մրցումներուն ծիրին մէջ, վաղը` կիրակի, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կը մրցի Իսլահ Պըրժ Շիմալիի դէմ: Մրցումը տեղի պիտի ունենայ Սաֆայի դաշտին վրայ, ժամը 14:15-ին:
Ընդհանուր դասաւորման մէջ իր դիրքը բարելաւելու համար, ՀՄԸՄ-ի կազմը պէտք է անպայման յաղթանակ մը արձանագրէ, մինչ խումբին համակիրները` ուղղուելով դաշտ, պէտք է քաջալերեն իրենց կազմը:
Նշենք, որ այս հանգրուանին բացման ծիրին մէջ, Ահլի Սայտա 2-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Նասեր Պար Էլիասին:
Իսկ Ա. դասակարգի ախոյեանութեան 5-րդ հանգրուանի բացման մրցումին Ախա Ահլի Ալէյ, 2-0 արդիւնքով յաղթեց Սաֆայի:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին կատարուելիք մրցումներուն յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԺԱՄ | ԴԱՇՏ | |
| ՇԱԲԱԹ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Թրիփոլի – Ռասինկ | 15:30 | Թրիփոլի |
| Թատամոն Սուր – Սալամ Զղարթա | 15:30 | Սուր |
| Անսար – Ահտ | Մարզական Աւան | |
| ԿԻՐԱԿԻ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Ղազիէ – Պեքաա Ռիատի | 14:15 | Քֆարժոզ |
| Նըժմէ – Շապապ Սահել | 16:00 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԿԻՐԱԿԻ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Սաֆա |
| Պըրժ – Շապապ Պըրժ | 14:15 | Պհամտուն |
| Նահտա Պար Էլիաս – Ահլի Նապաթիէ | 14:15 | Խիարա |
| Իժթիմահի – Սաժես | 14:15 | Թրիփոլի |
| Մապարրա – Շապապ Արապի | 14:15 | Ահտ |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| ՀՄՄ – Ուահտեթ Մըրժ | 15:00 | Սաֆա |


