Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Եւրոպայի լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքին Գ. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, ուքրանական Վորսքլա խումբը պատմական յաղթանակ մը արձանագրեց ազրպէյճանական Ֆ. Ք. Քարափաղի դէմ` 1-0 արդիւնքով (Ե. խմբակ):
Վորսքլա իր պատմութեան մէջ առաջին անգամն ըլլալով էր, որ յաղթանակ մը կ՛արձանագրէր եւրոպական մրցաշարքի մը հիմնական հանգրուան (ոչ` զտումի մրցաշարք):
Յաղթական կազմին կոլը նշանակեց Վլատիսլաւ Քուլաչ (48-րդ):
Ստորեւ` Ե. խմբակին դասաւորման պատկերը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Արսենալ | 3 | 9 |
| 2.- Սփորթինկ Լիզպոն | 3 | 6 |
| 3.- Վորսքլա | 3 | 3 |
| 4.- Ֆ. Ք. Քարափաղ | 3 | 0 |



