Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 5-րդ հանգրուանին ծիրին մէջ, վաղը` կիրակի, 21 հոկտեմբերին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը մրցում մը ունի կատարելիք:
Յետմիջօրէի ժամը 15:30-ին, Ժունիէի «Ֆուատ Շեհապ» մարզադաշտին վրայ ՀՄԸՄ-ի կազմը կը մրցի Ահլի Սայտայի դէմ:
Առաջակարգ դիրքեր գրաւելու նպատակով յաղթանակը շատ կարեւոր է խումբին համար:
Այդ յաղթանակը կը կերտուի վստահաբար խումբին համակիրներուն հետ, որոնք դաշտ ուղղուելով պէտք է քաջալերեն իրենց կազմը` մնալով օրինակելի եւ զուսպ, առանց որեւէ տեսակի վնաս հասցնելու իրենց կազմին:
Նշենք, որ այս հանգրուանին ծիրին մէջ, Նահտա Պար Էլիաս 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Մապարրայի հետ:
Իսկ Ա. դասակարգի 4-րդ հանգրուանի բացման մրցումին Ռասինկ 1-0 արդիւնքով պարտուեցաւ Անսարէն:
Ստորեւ` այս շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաֆա – Թրիփոլի | 15:30 | Պհամտուն |
| Ահտ – Շապապ Ղազիէ | 16:00 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Պեքաա Ռիատի – Շապապ Սահել | 15:30 | Նեպի Շիթ |
| Ախա Ահլի Ալէյ – Թատամոն Սուր | 15:30 | Պհամտուն |
| Նըժմէ – Սալամ Զղարթա | 16:00 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Արապի – Իսլահ Պըրժ Շիմալի | 15:30 | Ահտ |
| Ահլի Նապաթիէ – Իժթիմահի | 15:30 | Քֆարժոզ |
| ԿԻՐԱԿԻ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Ահլի Սայտա | 15:30 | Ժունիէ |
| Նասեր Պար Էլիաս – Պըրժ | 15:30 | Խիարա |
| Շապապ Պըրժ – Սաժես | 15:30 | Ահտ |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. ԱՌԱՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| ՀՄՄ – Ահլի Սարպա | 15:30 | Սաֆա |



