Շաբաթասկիզբին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը գումարեց իր հերթական ժողովը եւ տուաւ որոշումներ` քննարկելէ ետք իր օրակարգին վրայ գտնուող հարցերը:
Այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն գծով, Պըրժ – ՀՄԸՄ մրցումը, որ կ՛իյնայ Բ. դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի ծիրին մէջ, Սաֆայի դաշտէն տեղափոխուեցաւ Պհամտուն (յայտագիրը տեսնել` ստորեւ):
Ֆետերասիոնը, քննարկելէ ետք Նահտա Պար Էլիաս – ՀՄԸՄ մրցումէն ետք տեղի ունեցած հարցերուն մանրամասնութիւնները, տուաւ հետեւեալ որոշումները.
– ՀՄԸՄ-ի դէմ կը սահմանուի 3 միլիոն լիբանանեան ոսկիի տուգանք մը` ըստ ֆետերասիոնի ներքին կանոնագիրին 1-22 յօդուածներուն:
– ՀՄԸՄ պիտի վճարէ Ժունիէի «Ֆուատ Շեհապ» մարզադաշտին կրած նիւթական վնասը` 980 ամերիկեան տոլար:
– Ֆետերասիոնին պատժական յանձնախումբը վճռեց, որ ՀՄԸՄ-ի կատարելիք քանի մը մրցումները կայանան դռնփակ` առանց համակիրներու:
Նահտա Պար Էլիաս հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանքի ենթարկուեցաւ, մինչ անոր պատասխանատուներէն Հասան Թրատ վեց ամիսով կախակայուեցաւ (3-10 յօդուած):
Ստորեւ կու տանք այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՇԱԲԱԹ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Սահել – Ախա Ահլի Ալէյ | 15:30 | Ահտ |
| Շապապ Ղազիէ – Սաֆա | 15:30 | Սայտա |
| Թատամոն Սուր – Անսար | 16:00 | Սուր |
| ԿԻՐԱԿԻ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Ռասինկ – Ահտ | 16:00 | Ֆուատ Շեհապ |
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Թրիփոլի – Նըժմէ | 16:00 | Թրիփոլի |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Սալամ Զղարթա – Պեքաա | 15:30 | Զղարթա |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Արապի – Նահտա Պար Էլիաս | 15:30 | Սաֆա |
| Մապարրա – Շապապ Պըրժ | 15:30 | Ահտ |
| ՇԱԲԱԹ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Պըրժ – ՀՄԸՄ | 15:30 | Պհամտուն |
| ԿԻՐԱԿԻ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ||
| Ահլի Սայտա – Սաժես | 15:30 | Սայտա |
| Իժթիմահի – Իսլահ Պըրժ Շիմալի | 15:30 | Թրիփոլի |
| Նասեր Պար Էլիաս – Ահլի Նապաթիէ | 15:30 | Խիարա |


