Իր գումարած ընթացիկ ժողովին, Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Լիբանանի բաժակի մրցաշարքի բոլոր դասակարգերու մրցումներուն արդիւնքները, յայտարարեց, թէ կիրակի, 1 յուլիսին, Զաարուրի շրջանին մէջ տեղի պիտի ունենայ Լիբանանի ճամբու ախոյեանութեան մրցումը` երիտասարդներու (105 քմ) եւ մեծերու (145 քմ) դասակարգին մէջ:
Իսկ ճիշդ շաբաթ մը, ետք` կիրակի, 8 յուլիսին, ժամացոյցի դէմ մրցումը:
Ժողովականները տեղեակ պահուեցան, որ Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնի նախագահ Վաչէ Ծատուրեան իր մասնակցութիւնը պիտի բերէ Ասիոյ հեծելարշաւի ֆետերասիոնի ժողովին:
Հրապարակուեցաւ 2018 տարուան առաջին դասաւորումը` հիմնուելով նախորդ շաբաթավերջին կատարուած Լիբանանի բաժակի մրցաշարքին արդիւնքներուն վրայ:
Ստորեւ` դասաւորումը.
| ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ | ԿԷՏ |
| 1.- Եան Փուզան (Պայք Լուպնան) | 10 |
| 2.- Հետի Պաալպաքի (Շեպիպեթ Սալաաթա) | 9 |
| 3.- Քարլ Տեմիրճեան (Շեպիպեթ Սալաաթա) | 8 |
| ՄԵԾԵՐ | |
| 1.- Յովսէփ Գընլըճեան (Պայք Լուպնան) | 10 |
| 2.- Ռոյ Ռուքոզ (Լիբանանեան հեծելարշաւի ակումբ) | 9 |
| 3.- Քամալ Շաապան (Լիբանանեան բանակ) | 8 |


