Երէկ տեղի ունեցաւ «Եւրոպայի լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքին 2018-2019 տարեշրջանի զտումի Ա. հանգրուանի մրցումներուն վիճակաձգութիւնը:
Հայաստանի փոխախոյեան Բանանց իրեն մրցակից պիտի ունենայ Սարայեւոն (Պոսնիա), պրոնզէ մետալակիր Գանձասար-Կապանի մրցակիցն է Լեխ (Լեհաստան), իսկ Հայաստանի երրորդ ներկայացուցիչը` Փիւնիկ, իրեն մրցակից պիտի ունենայ Վարտարը (Մակեդոնիա): Վերջինիս կազմին մէջ ելոյթ կ՛ունենայ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի յառաջապահ Տիգրան Բարսեղեան:
Երթի մրցումները տեղի պիտի ունենան 12 յուլիսին, իսկ դարձի մրցումները` 19 յուլիսին: