Թենիսի միջազգային ֆետերասիոնին կողմէ հրապարակուած միջազգային նոր դասաւորման մէջ, սպանացի Ռաֆայէլ Նատալ, որ տիրացաւ Հռոմի մրցաշարքի տիտղոսին, դարձեալ շրջանցեց զուիցերիացի Ռոժէ Ֆետերերը եւ բարձրացաւ առաջին հորիզոնական:
Ռուսահայ Կարէն Խաչանով, 3 դիրք նահանջելով այժմ կը գրաւէ 39-րդ դիրքը:
21 տարեկան Խաչանով Ռուսիոյ երկրորդ թենիսմենն է եւ ետ կը մնայ միայն Անտրէյ Ռուպլիովէն (31-րդ):
Աղջկանց առաջին դիրքին վրայ կը շարունակէ մնալ ռումանացի Սիմոնա Հալեփ:
Ստորեւ` նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են մարզիկներուն գրաւած նախկին դիրքերը).
| ՏՂԱՔ | ԿԷՏ |
| 1.- (2) Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) | 8770 |
| 2.- (1) Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) | 8670 |
| 3.- (3) Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) | 5615 |
| 4.- (5) Մարին Սիլիչ (Խրուաթիա) | 4950 |
| 5.- (4) Կրեկոր Տիմիթրով (Պուլկարիա) | 4870 |
| ԱՂՋԻԿՆԵՐ | |
| 1.- (1) Սիմոնա Հալեփ (Ռումանիա) | 7270 |
| 2.- (2) Քարոլինա Վոզնիաքի (Դանիա) | 6935 |
| 3.- (3) Կապրին Մուկուրուցա (Սպանիա) | 6010 |
| 4.- (4) Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա) | 5505 |
| 5.- (6) Էլենա Օսթափենքօ (Լաթվիա) | 5382 |



