Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Խմբագրական «Ազատ Արցախ»-ի. Կեղծիքը Եւ Կաշառքը` Պաքուի Վարչակարգի Գլխաւոր Գործիքներ

Մայիս 10, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

«Ազրպէյճանի միջազգային հեղինակութիւնն աճում է, մեզ յաջողուել է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային մակարդակով»: Յաւակնոտ այս խօսքերը պատկանում են Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւին, եւ նա դրանք արտաբերեց ապրիլի 11-ին` այն օրը, երբ նախագահական ընտրութիւններում յաղթող յայտարարուեց:

Մենք արդէն սովոր ենք այս գործչի նմանատիպ սնապարծ արտայայտութիւններին, ու կարելի էր անտեսել հերթական, իր համար սովորական քարոզչական պըլըֆը Կարելի էր, եթէ չլինէր մի հանգամանք:

Խօսելով այն մասին, որ Ազրպէյճանին յաջողուել է «համաշխարհային մակարդակով տեղ» զբաղեցնել, Ալիեւը, պէտք է նկատել, չէր սխալւում: Իսկապէս` համաշխարհային մակարդակով, բայց…փտածութեան մասով: Իսկ բանն այն է, որ նրա խօսամոլութիւնից մէկ շաբաթ էլ չանցած` ի յայտ եկաւ տեղեկատուութիւն առ այն, որ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ստեղծուած քննչական խումբը հաստատել է ԵԽԽՎ փաստաթղթերի ու որոշումների վրայ համակարգային արտաքին ազդեցութիւնը, այլ խօսքով` Ազրպէյճանի կողմից պատգամաւորների մի մասին կաշառելու փաստը: «Եղել են մի խումբ անձեր, ովքեր ԵԽԽՎ-ում աշխատել են յօգուտ Ազրպէյճանի», յայտարարել է քննչական խմբի ղեկավար Նիքոլաս Պրաթցան` Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախկին նախագահը: Ընդ որում, նա նշել է, որ իրենք տիրապետում են նաեւ ոչ ընդունուած իրավիճակների վերաբերեալ տեղեկատուութեան` կապուած այլ երկրների հետ, սակայն աւելի շատ մեղադրանքներ հնչել են Ազրպէյճանի մասով:

ԵԽԽՎ-ում փտածութեան մէջ մեղադրանքների մասին խօսւում է դեռեւս 2012 թուականից, երբ քաղաքական գործիչները հրապարակել էին Ազրպէյճանի կառավարութեան կողմից պատգամաւորների համակարգային կաշառքը հաստատող մի շարք փաստեր, այսպէս կոչուած` «խաւիարային դիւանագիտութիւնը»: Վեհաժողովը մի քանի տարիների ընթացքում անտեսել էր այդ մեղադրանքները, մինչեւ որ 2015թ. դրանց մի մասը հաստատեց Իտալիայի ոստիկանութիւնը, որը ձերբակալեց նախկին պատգամաւորներից մէկին` այդ երկրի քաղաքացի Լուքա Վոլոնթէին, ով մի քանի միլիոն եւրոյի չափ կաշառք էր ստացել: ԵԽԽՎ նախագահ (արդէն նախկին) Փետրօ Ակրամունթի հետ փտածութեան գայթակղութիւնից յետոյ խնդիրը ձեռք բերեց աւելի մեծ հրատապութիւն, եւ նոր ապացոյցների ճնշման ներքոյ ԵԽԽՎ-ն ու Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէն համաձայնեցին ստեղծել արտաքին քննչական խումբ:

Եւ ահա ապրիլի 22-ին անկախ քննչական խմբի հաշուետուութիւնը, որը պատրաստուել եւ ընդունուել էր վեհաժողովի համար աննախադէպ գաղտնիութեան պայմաններում, յատուկ նիստի ժամանակ ներկայացուեց ԵԽԽՎ պիւրոյի անդամներին: Հաշուետուութիւնից հատուածներ է հրապարակել «Եւրոպական թերթը» (Սթրազպուրկ), ինչի շնորհիւ բաւականին հետաքրքիր պատկեր է ուրուագծւում: «Պաշտօնական Պաքուն իսկապէս ձայներ է կաշառել առաւել բացէիբաց, համակարգային ու լկտի, ուստիեւ հետաքննութիւնը կեդրոնացաւ նրա վրայ», գրում է թերթը: Նշւում է, որ Ազրպէյճանի դասական նուէրը սեւ խաւիարն է, որի քիլոկրամը մի քանի հազար տոլար արժէ: ԵԽԽՎ գլխաւոր քարտուղար Վոյցեխ Սաւիցքին խոստովանել է, որ Ազրպէյճանից խաւիարի տուփեր է ստացել: Բայց, այնուամենայնիւ, գլխաւոր կաշառքը փողերի բաժանումն էր, որը, ինչպէս գրում է պարբերականը, Ազրպէյճանը դրել է «հոսքագծի»: «Այս փողերը գալիս էին Ազրպէյճանից, դրանք փոխանցւում էին պատգամաւորներին հիւրանոցային համարներում ու ազգային պատուիրակութիւնների գրասենեակներում»,  ասւում է հաշուետուութեան մէջ: Քննչական խումբը հինգ նախկին պատգամաւորների կողմից նման լոպիինկի բաւարար ապացոյցներ է գտել: Երբեմն Պաքուի համար գործակալներ էին դառնում «ծանրաքաշեր», այսինքն` պատգամաւորներ, ովքեր վեհաժողովում ծանրակշիռ պաշտօններ էին զբաղեցնում:

Այսպէս, ԵԽԽՎ նախկին նախագահ Փետրօ Ակրամունթի անունը հաշուետուութեան մէջ հանդիպւում է 165 անգամ, աւելի շատ, քան` որեւէ այլ անուն: Նրա կողմից ձեւաւորուած ու իր գլխաւորած դիտորդական առաքելութիւններն ամէն անգամ լկտիաբար յայտարարում էին Ազրպէյճանում ժողովրդավարական ընտրութիւնների մասին, այն դէպքում, երբ համանման միւս բոլոր առաքելութիւնները, ներառեալ` ԵԱՀԿ-ն, նշում էին ժողովրդավարութեան համար անընդունելի հսկայական խնդիրներ: Ի դէպ, ԵԽԽՎ-ում զբաղեցրած պաշտօններում Ակրամունթի ընտրուելն իսկ ամէն անգամ փտածութեան օրինակ էր դառնում, ինչը խոստովանել են մի քանի պատգամաւորներ:

Հէնց նրա օրօք է ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի հարցով մի շարք ազրպէյճանամէտ բանաձեւեր քննարկել: Դրանցից մէկը` «Ազրպէյճանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնաւոր ջրից զրկելը», որը պատրաստուել էր պոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարքովիչի զեկոյցի հիման վրայ, 2016թ. յունուարին, այնուամենայնիւ, յաջողուեց անցկացնել: Յատկանշական է, որ ԵԽԽՎ-ում ազրպէյճանական պատուիրակութեան անդամ Էլխան Սուլէյմանովի անունը, ով խոստովանել է, որ այս բանաձեւի նախագիծը պատրաստուել էր իր կողմից, նոյնպէս շօշափւում է քննչական խմբի հաշուետուութեան մէջ: Ազրպէյճանցի մէկ այլ պատգամաւոր¬միջնորդ Մուսլիմ Մամետովի հետ միասին անցեալ տարի նա ստիպուած էր հեռանալ վեհաժողովից, երբ յայտնի դարձաւ, որ հետաքննութիւնը նրանց հետքի վրայ է դուրս եկել: Փտածութեան հետ կապուած հաշուետուութեան մէջ աչք է զարնում նաեւ ԵԽԽՎ գործող փոխնախագահ ու ազրպէյճանական պատուիրակութեան ղեկավար Սամետ Սէիտովի անունը: Սեւ ցուցակում է եւ բրիտանացի պատգամաւոր Ռոպերթ Ուոլթերը (վեհաժողովից հեռացել է 2015թ.), նոյն այն պատգամաւորը, ով Մարքովիչի հետ զուգահեռ, այդ նոյն ժամանակաշրջանում պատրաստել էր Ազրպէյճանի կողմից պատուիրուած երկրորդ հակաղարաբաղեան զեկոյցը` «Բռնութեան սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ազրպէյճանի այլ բռնագրաւուած տարածքներում», որը, սակայն, յաջողութեամբ տապալուեց:

Այսպիսով, անկախ քննչական խմբի հաշուետուութիւնը հաստատեց ԵԽԽՎ-ում լայնածաւալ փտածութեան համակարգի առկայութիւնը, որի հիմնական դերակատարները կասկածւում են Եւրոպայում պաշտօնական Պաքուի շահերի լոպիինկի համար Ազրպէյճանի կառավարութիւնից կաշառքներ ստանալու մէջ: ԵԽԽՎ նախագահ Միկել Նիքոլեթին պատգամաւորներին, որոնց անունները յիշատակւում են հաշուետուութեան մէջ, խորհուրդ է տուել ինքնակամ դադարեցնել իրենց լիազօրութիւնները: Բայց, կարծում ենք, դա բաւարար չէ: Մեղաւորները պէտք է քրէական պատասխանատուութեան ենթարկուեն, իսկ ԵԽԽՎ-ի կանխակալ բանաձեւերը, որոնք փտածութեան արդիւնք են, անվաւեր ճանաչուեն: Թերեւս այդ ժամանակ Ալիեւի գոռոզութիւնը մեղմուի, ու նա աւելի քիչ օդը թնդացնի Ազրպէյճանի «միջազգային հեղինակութեան» մասին յայտարարութիւններով:

Նախորդը

Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը

Յաջորդը

Ազատ Մտածող Մտաւորականը

RelatedPosts

«Ապառաժ»-ի Խմբագրական.  Շուշին Ազգային Վերազարթօնքի Խորհրդանիշ. Վերադարձն Անխուսափելի Է, Համախմբուել Եւ Պայքարել, Սա Է Օրուայ Հրամայականը
Անդրադարձ

«Ապառաժ»-ի Խմբագրական. Շուշին Ազգային Վերազարթօնքի Խորհրդանիշ. Վերադարձն Անխուսափելի Է, Համախմբուել Եւ Պայքարել, Սա Է Օրուայ Հրամայականը

Մայիս 15, 2025
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Մայիս 14, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին Յառաջաբանի Փոխարէն

Մայիս 14, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?