Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը իր օրակարգին վրայ դրուած նիւթերն ու հարցերը քննարկելէ առաջ յայտարարեց, որ Լիբանանի ֆութպոլի տղոց ազգային խումբին իւրաքանչիւր մարզիկին, առ ի գնահատանք, կը նուիրէ վեց հազար ամերիկեան տոլար, Հարաւային Քորէայի դէմ (2014-ի Մոնտիալի զտում) արձանագրուած փայլուն եւ պատմական յաղթանակին առիթով:
Իր ժողովին, ֆետերասիոնը վաւերացնելէ ետք արձանագրուած բոլոր արդիւնքները, հրապարակեց այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը, զոր կու տանք ստորեւ.
| Ա ԴԱՍԱԿԱՐԳ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| ՇԱԲԱԹ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահլի Սայտա – Ահտ | 5:30 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Ռասինկ – Նըժմէ | 2:15 | Ժունիէ |
| Շապապ Սահել – Թատամոն Սուր | 2:15 | Պէյրութ |
| Ախա Ալէյ – Թրիփոլի | 2:15 | Պհամտուն |
| Սալամ Սուր – Սաֆա | 2:15 | Սուր |
| Մապարրա – Անսար | 5:30 | Մարզական Աւան |
| Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| ՈՒՐԲԱԹ, 18 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իսլահ Պըրժ Շիմալի – ՀՄՄ | 2:15 | Սուր |
| Իժթիմահի – Հարաքեթ Շապապ | 2:15 | Թրիփոլի |
| Նահտա Պար Էլիաս – Շապապ Թրիփոլի | 2:15 | Խիարա |
| Ֆաժըր Արապսալիմ – Ահլի Նապաթիէ | 2:15 | Արապսալիմ |
| ՇԱԲԱԹ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Սալամ – Մաուատտէ | 2:15 | Զղորթա |
| ԿԻՐԱԿԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Իրշատ – Խըյուլ | 2:15 | Նըժմէ |
| Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| ԿԻՐԱԿԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Շեպիպեթ Մազրաա | 2:15 | Պուրճ Համուտ |
Ֆետերասիոնին 66-րդ եւ նախավերջին որոշումը եղաւ այն, որ կազմուեցաւ Ամման (Յորդանան) մեկնող Լիբանանի 16 տարեկանէն վար աղջկանց ազգային խումբը, որ իր մասնակցութիւնը պիտի բերէ 20-26 նոյեմբերին տեղի ունենալիք աղջկանց մրցաշարքի մը, կազմակերպուած եւ հովանաւորուած` Նորվեկիոյ ֆութպոլի ֆետերասիոնին կողմէ:
Պատուիրակութեան նախագահն է Սիլվա Սարաֆեան, իսկ խումբին մաս կազմող մարզիկներուն կարգին են Մարիա Պէրպէրեան եւ Հիլտա Թոփալեան:


