Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեանութեան 15-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ օր Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ (Մար Ռուքոզ) տեղի ունեցաւ ՀՄԸՄ Պուրճ Համուտ – «Էյ. Եու. Էս. Թի.» մրցումը:
Անիկա աւարտեցաւ մրցակից կազմին յաղթանակով` 3-1 արդիւնքով:
ՀՄԸՄ-ի միակ կոլը նշանակեց Հայկ Խաչերեան:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Զուք Մոսպեհ | 14 | 39 |
| 2.- «Էյ. Եու. Էս. Թի.» | 15 | 31 |
| 3.- Հումին | 14 | 23 |
| 4.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 14 | 22 |
| 5.- Քուրա Թայկըրզ | 14 | 22 |
Ինչ կը վերաբերի Գ. դասակարգի ախոյեանութեան դարձի վերջին հանգրուանի մրցումներուն, երէկ վերոնշեալ դաշտին վրայ տեղի ունեցաւ ՀՄԸՄ Պէյրութ – Էտտէ Պաթրուն մրցումը:
Մրցումը աւարտեցաւ ՀՄԸՄ-ի կազմին յաղթանակով` 8-4 արդիւնքով:
ՀՄԸՄ-ի կոլերը նշանակեցին Երուանդ Մանասերեան (3 կոլ), Էլիօ Պու Ղազալէ (3 կոլ) եւ Յակոբ Յակոբեան (2 կոլ):
Այս շաբաթ կը հրապարակուի յաջորդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը:



