Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 21-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, վաղը` կիրակի, 11 մարտին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը կը մրցի Նասեր Պար Էլիասի դէմ:
Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Խիարայի դաշտին վրայ (Պեքաա), պիտի սկսի յետմիջօրէի ժամը 14:15-ին:
ՀՄԸՄ-էն կ՛ակնկալուի երեք կէտով վերադառնալ Պէյրութ:
Այս հանգրուանը նախավերջինն է, որմէ ետք կը կատարուի 22-րդ եւ վերջին հանգրուանը եւ կ՛աւարտի 2017-2018 տարեշրջանը` ՀՄԸՄ-ի եւ այլ խումբերուն համար:
Նշենք, որ այս հանգրուանի բացման մրցումին, Սաժես վերոնշեալ դաշտին վրայ 2-0 արդիւնքով յաղթեց Շապապ Մաժտալ Այնճարին:
Ստորեւ` 21-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՇԱԲԱԹ, 10 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ամալ Մաարաքէ – Ահլի Սայտա | 14:15 | Սուր |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՄԱՐՏ | ||
| Պըրժ – Շապապ Սահել | 14:15 | Պհամտուն |
| Իժթիմահի – Շապապ Ղազիէ | 14:15 | Թրիփոլի |
| Մապարրա – Ահլի Նապաթիէ | 14:15 | Ահտ |
| Նասեր Պար Էլիաս – ՀՄԸՄ | 14:15 | Խիարա |


