Լիբանանի ֆութսալի Բ. դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանին ծիրին մէջ, ՀՄԸՄ Պուրճ Համուտի կազմը վաղը` կիրակի, 4 մարտին, երեկոյեան ժամը 18:00-ին մրցում մը ունի կատարելիք Հումին Ֆաուքայի կազմին դէմ, Ռիսելէի դաշտին վրայ (Սարաֆանտ):
ՀՄԸՄ-ի կազմը այժմ կը գտնուի երրորդ դիրքին վրայ` իր տրամադրութեան տակ ունենալով 22 կէտ:
Ինչ կը վերաբերի Գ. դասակարգի ախոյեանութեան, ՀՄԸՄ Պէյրութի կազմը իր մրցումը կը կատարէ այսօր, երեկոյեան ժամը 18:00-ին, երբ Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ (Մար Ռուքոզ) կը մրցի Անտաքեթ խումբին դէմ:
Այս մրցումը պիտի ըլլայ շատ կարեւոր, որովհետեւ եթէ ՀՄԸՄ յաղթանակ մը արձանագրէ, Անտաքեթէն պիտի խլէ պարագլուխի դիրքը:
ՀՄԸՄ-ի համակիրներէն կ՛ակնկալուի ուղղուիլ դաշտ եւ քաջալերել իրենց կազմը:
Խումբին համակիրներուն ներկայութեան եւ անոնց քաջալերանքին զուգահեռ, ՀՄԸՄ Պէյրութէն կ՛ակնկալուի ամէն գնով յաղթել ցարդ անպարտելի Անտաքեթի:
Ստորեւ դասաւորման պատկերը` շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն նախօրեակին.
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ | |||||||
| ՄՐՑ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Զուք Մոսպեհ | 12 | 12 | 0 | 0 | 75 | 18 | 36 |
| 2.- «Էյ. Եու. Էս. Թի.» | 13 | 8 | 1 | 4 | 61 | 32 | 25 |
| 3.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 12 | 7 | 1 | 4 | 67 | 49 | 22 |
| 4.- Հումին Թահթա | 13 | 6 | 2 | 5 | 47 | 48 | 20 |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ | |||||||
| 1.- Անտաքեթ | 10 | 8 | 2 | 0 | 53 | 12 | 26 |
| 2.- ՀՄԸՄ Պէյրութ | 10 | 8 | 0 | 2 | 58 | 25 | 24 |
| 3.- Թըպնին | 10 | 6 | 1 | 3 | 57 | 31 | 19 |
| 4.- Մարժապա | 11 | 5 | 2 | 4 | 42 | 30 | 17 |


