Երէկ` հինգշաբթի, 1 մարտին, ՖԻՏԷ-ն հրապարակեց ճատրակի աշխարհի նոր ընդհանուր դասաւորումը, որուն մէջ հայկական ճատրակի յառաջատար Լեւոն Արոնեան մնաց 5-րդ դիրքին վրայ` իր տրամադրութեան տակ ունենալով վարկանշային 2794 կէտ:
Պարագլուխի դիրքին վրայ է աշխարհի ախոյեան Մակնիւս Քարլսըն, որուն վարկանիշը 2843 է:
Լաւագոյն հարիւրին մէջ են Հայաստանի 3 այլ ներկայացուցիչներ` հետեւեալ ձեւով. Գաբրիէլ Սարգսեան` 66-րդ, Վլատիմիր Յակոբեան` 77-րդ եւ Հրանդ Մելքումեան` 81-րդ:
Ստորեւ կու տանք առաջին 10-ին դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Մակնիւս Քարլսըն (Նորվեկիա) | 2843 |
| 2.- Շահրեար Մամետեարով (Ազրպէյճան) | 2809 |
| 3.- Վլատիմիր Քրամնիք (Ռուսիա) | 2800 |
| 4.- Ուեսլի Սօ (Միացեալ Նահանգներ) | 2799 |
| 5.- Լեւոն Արոնեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 2794 |
| 6.- Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ (Ֆրանսա) | 2789 |
| 7.- Հիքարու Նաքամուրա (Միացեալ Նահանգներ) | 2787 |
| 8.- Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ) | 2784 |
| 9.- Անիշ Կիրի (Հոլանտա) | 2777 |
| 10.- Վիշվանաթան Անանտ (Հնդկաստան) | 2776 |



