Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը երէկ հրապարակեց Լիբանանի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան ֆայնըլ-ֆորի մրցումներուն յայտագիրը:
Հինգ մրցումէ երեք յաղթանակ արձանագրող խումբը կ՛ապահովէ աւարտականի իր տոմսը:
Լիբանանի ախոյեան ՀՄԸՄ Անթիլիասի մրցակիցը պիտի ըլլայ Հուփս, մինչ կիսաւարտականի երկրորդ ճակատումին իրարու դէմ պիտի մրցին Ռիատի Պէյրութ եւ Անդրանիկ Պէյրութ:
Առաջին մրցումին` հինգշաբթի, 8 մարտին, երեկոյեան ժամը 20:30-ին, ՀՄԸՄ Անթիլիաս «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ պիտի հիւրընկալէ Հուփսը:
Ստորեւ կու տանք ֆայնըլ-ֆորի մրցումներուն յայտագիրը.
| ՀՄԸՄ – ՀՈՒՓՍ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Հինգշաբթի, 8 մարտ.- ՀՄԸՄ – Հուփս | 20:30 | Աղբալեան |
| Շաբաթ, 10 մարտ.- Հուփս – ՀՄԸՄ | 20:30 | Միշել Մըր |
| Երկուշաբթի, 12 մարտ.- | 20:30 | Աղբալեան |
| Չորեքշաբթի, 14 մարտ.- Հուփս – ՀՄԸՄ | 19:00 | Միշել Մըր |
| Հինգշաբթի, 15 մարտ.- ՀՄԸՄ – Հուփս | 20:30 | Աղբալեան |
| ՌԻԱՏԻ – ԱՆԴՐԱՆԻԿ | ||
| Ուրբաթ, 9 մարտ.- Ռիատի – Անդրանիկ | 20:30 | Մանարա |
| Կիրակի, 11 մարտ.- Անդրանիկ – Ռիատի | 18:00 | Տեմիրճեան |
| Երեքշաբթի, 13 մարտ.- Ռիատի – Անդրանիկ | 18:00 | Մանարա |
| Հինգշաբթի, 15 մարտ.- Անդրանիկ – Ռիատի | 20:00 | Տեմիրճեան |
| Ուրբաթ, 16 մարտ.- Ռիատի – Անդրանիկ | 20:30 | Մանարա |


