Մանչեսթըր Եունայթըտէն Արսենալ տեղափոխուած, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան դարձաւ աշխարհի 9-րդ ամէնէն շատ վարձատրուող ֆութպոլիստը: Անոր հակառակ ուղղութեամբ մեկնած Ալեքսիս Սանչես 4-րդն է:
Առաջին դիրքին վրայ է Էզեքուիել Լաւեցցի, մինչ երրորդ դիրքին վրայ` Լիոնել Մեսսի:
Ստորեւ աշխարհի առաջին տասը ֆութպոլիստներուն ստացած շաբաթական աշխատավարձը.
1.- Էզեքուիել Լաւեցցի (Հեպէյ Չայնա) 750 հազար փաունտ
2.- Նէյմար (Փարիզ Սեն Ժերմեն) 515 հազար փաունտ
3.- Լիոնել Մեսսի (Պարսելոնա) 515 հազար փաունտ
4.- Ալեքսիս Սանչես (Մանչեսթըր Եունայթըտ) 505 հազար փաունտ
5.- Օսքար (Շանկհայ) 400 հազար փաունտ
6.- Քրիսթիանօ Ռոնալտօ (Ռէալ Մատրիտ) 365 հազար փաունտ
7.- Կերըթ Պէյլ (Ռէալ Մատրիտ) 350 հազար փաունտ
8.- Հալք (Շանկհայ) 320 հազար փաունտ
9.- Հենրիխ Մխիթարեան (Արսենալ) 315 հազար փաունտ
10.- Փոլ Փոկպա (Մանչեսթըր Եունայթըտ) 290 հազար փաունտ



