Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութիւնը ամբողջութեամբ դադարի մէջ պիտի չըլլայ` նկատի ունենալով, որ տեղի պիտի ունենան կարգ մը մրցումներ, հակառակ անոր որ լիբանանեան երեք խումբեր կը մասնակցին Տուպայի միջազգային մրցաշարքին:
16-րդ հանգրուանին բացման ծիրին մէջ, այսօր` երեքշաբթի, 16 յունուարին, երեկոյեան ժամը 20:30-ին, իր դաշտին` «Նուհատ Նաուֆալ»-ի մէջ (Զուք), Թատամոն պիտի հիւրընկալէ Պէյրութը:
Դասաւորման վերջին դիրքին վրայ գտնուող եւ ցարդ իր կատարած 15 մրցումներուն ալ պարտութիւն կրած Թատամոն պիտի փորձէ իր ամէն կարելին ընել` արձանագրելու տարեշրջանի իր առաջին յաղթանակը:
Ցարդ 8 յաղթանակ արձանագրած եւ 7 պարտութիւն կրած Պէյրութ այժմ կը գրաւէ դասաւորման 5-րդ դիրքը:
Ստորեւ կու տանք դասաւորման պատկերը.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
1.- ՀՄԸՄ | 14 | 1 |
2.- Ռիատի | 12 | 3 |
3.- Սաժես | 11 | 4 |
4.- Շանվիլ | 11 | 4 |
5.- Պէյրութ | 8 | 7 |
6.- Մութթահետ | 8 | 7 |
7.- Լուէյզի | 5 | 10 |
8.- Անթունիէ | 4 | 11 |
9.- Պիպլոս | 2 | 13 |
10.- Թատամոն | 0 | 15 |