Մինչ եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները ձմեռնային արձակուրդի մէջ են, Անգլիոյ մէջ մրցումները կը շարունակուին սովորական ձեւով` նկատի ունենալով, որ այս շաբաթավերջին տեղի կ՛ունենան 21-րդ հանգրուանի մրցումները:
1 յունուար 2018-ին եւս մրցումներ տեղի պիտի ունենան:
Ցարդ անպարտելի միակ խումբը` Մանչեսթըր Սիթի, որ հանգստօրէն բազմած է պարագլուխի դիրքին վրայ, վաղը պիտի այցելէ Քրիսթալ Փալասի դաշտը (16-րդ):
Անիկա այժմ 15 կէտի հսկայ առաւելութիւն մը ունի իր անմիջական մրցակիցին, իր քաղաքի երկրորդ խումբին` Մանչեսթըր Եունայթըտի վրայ, որ այսօր կը հիւրընկալէ Սաութհեմփթընը:
Ստորեւ` շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Պուրնըմաութ (18) – Էվըրթըն (9) | 17:00 |
| Չելսի (3) – Սթոք Սիթի (13) | 17:00 |
| Հատըրսֆիլտ (11) – Պըրնլի (7) | 17:00 |
| Լիվըրփուլ (4) – Լայսթըր Սիթի (8) | 17:00 |
| Նիւքասըլ (15) – Պրայթըն (12) | 17:00 |
| Ուաթֆորտ (10) – Սուանզի (20) | 17:00 |
| Մանչեսթըր Եունայթըտ (2) – Սաութհեմփթըն (14) | 19:30 |
| ՎԱՂԸ | |
| Քրիսթալ Փալաս (16) – Մանչեսթըր Սիթի (1) | 14:00 |
| Ուեսթ Պրոմուիչ (19) – Արսենալ (6) | 18:30 |
| (22-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ) | |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 1 ՅՈՒՆՈՒԱՐ, 2018 | ԺԱՄ |
| Պրայթըն – Պուրնըմաութ | 14:30 |
| Պըրնլի – Լիվըրփուլ | 17:00 |
| Լայսթըր Սիթի – Հատըրսֆիլտ | 17:00 |
| Սթոք Սիթի – Նիւքասըլ | 17:00 |
| Էվըրթըն – Մանչեսթըր Եունայթըտ | 19:30 |


