Երէկ Նիոնի մէջ (Զուիցերիա) տեղի ունեցաւ «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին 1-16-րդ հանգրուանի մրցումներուն վիճակաձգութիւնը, որ նաք-աութի դրութեամբ պիտի շարունակուի երթուդարձի մրցումներէն ետք:
Բաւական մրցակցային պիտի ըլլան Եուվենթուս – Թոթենհամ, Ռէալ Մատրիտ – Փարիզ Սեն Ժերմեն, Չելսի – Պարսելոնա եւ այլ ճակատումներ:
Երթի մրցումները տեղի պիտի ունենան 13-14 եւ 20-21 փետրուարին, իսկ դարձի մրցումները` 6-7 եւ 13-14 մարտին:
Ստորեւ` վիճակաձգութեան արդիւնքը.
Եուվենթուս (Իտալիա) – Թոթենհամ (Անգլիա)
Պալ (Զուիցերիա) – Մանչեսթըր Սիթի (Անգլիա)
Փորթօ (Փորթուգալ) – Լիվըրփուլ (Անգլիա)
Ռէալ Մատրիտ (Սպանիա) – Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա)
Շախտիոր Տոնեցք (Ուքրանիա) – Ա. Էս. Ռոմա (Իտալիա)
Չելսի (Անգլիա) – Պարսելոնա (Սպանիա)
Պայէրն Միւնիխ (Գերմանիա) – Պեշիքթաշ (Թուրքիա)
Նշենք, որ աւարտականի մրցումը տեղի պիտի ունենայ 26 մայիս 2018-ին, Քիեւի մէջ (Ուքրանիա):