Երկու շաբթուան դադարէ մը ետք, վաղը` ուրբաթ, 1 դեկտեմբերին, կը վերսկսին Լիբանանի տղոց պասքեթպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան մրցումները:
7-րդ հանգրուանի բացման մրցումին, վաղը Լուէյզի իր դաշտին վրայ (Զուք Մոսպեհ) կը հիւրընկըալէ Պիպլոսը, երեկոյեան ժամը 20:30-ին:
Մնացեալ մրցումները կը շարունակուին շաբաթավերջին:
Այժմ դասաւորումը կը պարզէ հետեւեալ պատկերը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- Շանվիլ | 6 | 0 |
| 2.- ՀՄԸՄ | 5 | 1 |
| 3.- Ռիատի | 5 | 1 |
| 4.- Մութթահետ | 4 | 2 |
| 5.- Սաժես | 4 | 2 |
| 6.- Պէյրութ | 3 | 3 |
| 7.- Լուէյզի | 1 | 5 |
| 8.- Պիպլոս | 1 | 5 |
| 9.- Անթունիէ | 1 | 5 |
| 10.- Թատամոն | 0 | 6 |


